Կարծիք

03.03.2019 16:26


Սրան ուզում եմ, որ լավ ճանաչեք

Սրան ուզում եմ, որ լավ ճանաչեք

Սրան ուզում եմ, որ լավ ճանաչեք.

2017 թվականին սույն անձը ինքնաբացարկի դիում էր ներկայացրել, որովհետև իրեն թվացել էր, որ կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը կեղծել էր ներկուսակցական փրայմերիզի արդյունքները:

Վազեց Գյումրի, դե էդ ժամանակ կուսակցությունում խնդիրներ ունենալու ժամանակ շատերն էին Գյումրի վազում ու սկսեց բողոքել Սասունից, Ալենից ու էլի մի շարք կուսակցական ընկերներից: Այնպես չէր, որ իր ամեն ասածին հավատացի, բայց զգացի, որ պետք է հետևողական լինել: Երեկոյան շատ կոշտ զրույց եմ ունենում Նիկոլի հետ ՔՊ խոհանոց կոչված փակ խմբում, որը հետո շարունակվում է հեռախոսով: Մի քանի օրից սա հանդիպում է Նիկոլի հետ, հետ է վերցնում դիմումը, հետո դառնում է դեպուտատ, հետո՝ կուսակցությունում իմ դեմ գործող գլխավոր անձանցից մեկը:

Ամենազավեշտալին կայանում էր նրանում, որ սա Նիկոլին ասել էր, թե իբր ինքը Գյումրի է եկել իմ կանչով (դրա համար Նիկոլն ինձ մեղադրեց կուսակցությունը քանդելու մեջ), իսկ երբ ես սրան հարցրեցի, թե իրեն ով էր Գյումրի կանչել, ասաց․ «Դե ապեր, ուրիշ տարբերակ չունեի, էդպես պիտի ասեի»:

Հ.Գ. Ամեն անգամ, երբ ճշմարտությունից ու արդարությունից խոսացող այս օրգանիզմի ֆասոնը տեսնում եք հեռուստատեսությամբ կամ համացանցում, հիշե՛ք այս պատմությունը:

Արթուր Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը