Կարծիք

03.03.2019 13:33


Ո՜նց է Նիկոլը ատում Լևոնին և սարսափում նրանից

Ո՜նց է Նիկոլը ատում Լևոնին և սարսափում նրանից

Նիկոլը Քոչարյանի նկատմամբ բարդույթներ ունի, իսկ Լևոնին ատում է, քանի որ չի մոռացել, թե ոնց էր ինքը վազվզում մեգաֆոնը ձեռքին և իրազեկումներ անում նրա համար, թե ինչպես մարտի 1-ին Լևոնը տնից դուրս չեկավ և ողջ պատասխանատվությունը թողեց իր վրա:

Ինքը ազատազրկված էր , իսկ Լևոնը երկխոսում էր Սերժի հետ ու չթողեց, որ Նիկոլը մնա քաղբանտարկյալ՝ ստիպված համաներումով դուրս եկավ: Չի մոռացել, որ բանտից դուրս գալուց դիմավորողների մեջ ոչ միայն Լևոնը չկար, այլ նաև ՀԱԿ-ից ոչ մեկը:

12-ի ԱԺ ընտրություններից հետո ինքը չդարձավ խմբակցության ղեկավար, այլ Լևոն Զուրաբյանը, որը մարտի 1-ից հետո թաքնվում էր Լևոնենց տանը, իսկ հետո էլ «սպիտակ ձեռնոցներով» ֆռֆռում ու քաղաքական հայտարարություններ էր անում, մասնակցում ԱՄՆ դեսպան Յովանովիչի ընդունելություններին:

Նիկոլը շուտ էր որոշել հեռանալ և վրեժ լուծել Լևոնից, բայց իրեն մանդատ էր պետք, դրա գինը լռությունն էր, և ինքը պահպանեց այդ լռությունը՝ մինչև որ մտավ ԱԺ:

Իհարկե, մինչ այդ Լևոնը կոտրելու համար Նիկոլի ամբիցիաները նրան առաջադրեց Սամվել Ալեքսանյանի տարածքում՝ լավ իմանալով, որ կպարտվի:
Երբ արդեն Նիկոլը ՀԱԿ-ում չէր, Լևոնը իր «ինտելեկտուալ» БТР-ներին քսի տվեց Նիկոլի վրա:

Հետո երբ Նիկոլը «քայլում» էր, ամենաշատը ՀԱԿ-ն էր, որ Լևոն Զուրաբյանի շուրթերով քարկոծում էր նրան:
Նիկոլը գիտի, որ նեղ շրջապատում Լևոնը իրեն մինչև հիմա համարում է ՀԱԿ-ի դիջեյ և կուզեր, որ որպես վարչապետ ձախողվեր, բայց իրեն պետք է, որ Նիկոլը մինչ այդ խաղից հանի Քոչարյանին:

Այն, որ Մարտի 1-ի տասը զոհերի մահվան հանգամանքների մասով հետաքննություն չի իրականացվում, դա էլ է հասկանալի, Նիկոլը կասկած ունի կամ արդեն համոզվել է, որ Լևոնի մատը խառն է:Դա չի կարող բարձրաձայնել՝ ինքն էլ է սխալ դուրս գալիս:

Մարտի 1-ին պետության անունից ներեղություն խնդրելով կեղծված ընտրությունների համար Վազգեն Մանուկյանից՝ Նիկոլը Լևոնին ասաց՝ շատ մի ոգևորվիր:

Իմանալով, որ Լևոնը նպատակին հասնելու համար խտրություն չի դնում միջոցների մեջ՝ Նիկոլը ֆիզիկական ոչնչացման վտանգ տեսնում է միայն ՀԱԿ-ի կողմից՝ լավ հասկանալով, որ եթե իրեն մի բան պատահի՝ իրադրությունից կարող է օգտվել միայն և միայն Լևոնը:

Այսօր ԱԱԾ-ն ոչ թե պետք է գնա Սիլվա Համբարձումյանի «հովհարային» հայտարարությունների հետքերով, այլ զբաղվի իր անմիջական գործառույթներով՝ այն է երկրի անվտանգության պահպանմամբ և ահաբեկչությունների կանխարգելմամբ:
Հայաստանը երկրորդ անգամ հոկտեմբերի 27 վերապրելու ռեսուրս չունի...

Արամ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը