Կարծիք

03.03.2019 13:00


Երևանում մարդկանց անհետ կորելու աննախադեպ դեպք է գրանցվել

Երևանում մարդկանց անհետ կորելու աննախադեպ դեպք է գրանցվել

Ժողովուրդ ջան, Երևանում մարդկանց անհետ կորելու աննախադեպ դեպք է գրանցվել: Միանգամից անհետացել են տասնյակ ակտիվիստներ, որոնք պատրաստ էին ճղել իրենց 5-րդ կետը ու ճղում էին Մաշտոցի պուրակի, Փակ շուկայի, Աֆրիկյանների շենքի, Օդանավակայանի հին շենքի, Արամի 23-ի ու Երևանի պատմամշակութային հուշարձանների նկատմամբ ոտնձգությունների դեպքում:

Անհետացել են նաև Ազատություն ռադիոկայանի և տարատեսակ սորոսական գրանտերով public awareness բարձրացնող ԶԼՄ-ների նկարահանող խմբերը: Անհետ կորել է նաև Մեսչյանի ու Մարությանի մշակութամեծար սկզբունքը...

Ասում եմ, կարո՞ղ է Խորենացի 13-ը Բերմուդյան Եռանկյունի է, որտեղ մարդիկ կորցնում են իրենց խիղճն ու հենց իրենց:

Չէ, ինձ ճիշտ հակացեք, ես չեմ պատրաստվում ինձ ձև տալ, իբր գիշեր-ցերեկ նախկին Լուսավորության նախարարության շենքի ֆասադի մասին էի մտորում, չեմ պատրաստվում անհասցե կոչեր անել անանուն բարերարների: Չեմ պատրաստվում ու չեմ անի, ինչպես չէի անում Մաշտոցի պուրակի, Աֆրիկյանների շենքի, Փակ շուկայի, Զվարթնոցի դեպքում...

Ես կարող եմ դա ինձ թույլ տալ, արա՛, բայց դուք չեք կարող, դուք էդ լոլոները դարձրել էիք փեշակ ու շարունակական շոու, հիմա ինչո՞ւ ծպտուններդ չի հելնում: Թե՞ սա հետևանք է նրա, որ էդ «անկաշառ» ակԾիվիստության կեսը հիմա պաշտոնների է, իսկ Ազատություն&Co-ն ստանձնել է Դուչեի հլու-հնազանդ ագիտպրոպի դերը, որի ուշադրությունից վրիպում են լրիվ ՆՈՒՅՆ խդիրները, որոնցից առաջ հայոց հարց էին սարքում:

53354598_619730558502698_5144038693551472640_n (1)

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը