Տնտեսական տեղեկատվություն ընթերցելն անսպասելիության աստիճան առանձնահատուկ հաճույք է։ Օրինակ, Մեղրու ազատ տնտեսական գոտու գործարկման մասին խոսելիս` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը լրագրողների հետ զրույցում ասել է, որ «ներդրումների պոտենցիալը ուղիղ կապված չէ նրանից, թե երբ կշահագործվի ազատ գոտին, բայց, իհարկե, ուղիղ փոխկապակցվածն են»։
Փաստորեն՝ կապված չէ, բայց փոխկապակցված է։
Ուշադրություն չդարձնենք եզակի-հոգնակի քերականական կանոնի խախտման վրա, բայց նշենք՝ երգիծական սերիալների սցենարիստները որևէ հերոսի (կերպարի) համար նման տեքստ գրելիս սովորաբար ավելացնում են՝ «կամ էլ հակառակը» կամ նման մի բան (գրոտեսկային տպավորությունն ավելի ընդգծելու համար)։ Ենթադրվում է, որ խոսքն այդպես ավելի բովանդակազուրկ է դառնում և ավելի զվարճալի։
Փաստորեն՝ կապված չէ, բայց փոխկապակցված է

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից