Քաղաքական

01.03.2019 20:55

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին Արթուր Վանեցյանի հայտարարությանը

Պաշտոնական Բաքուն արձագանքել է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին Արթուր Վանեցյանի հայտարարությանը

Բաքուն արձագանքում է Ղարաբաղում հայերի վերաբնակեցման մասին Հայաստանի ԱԱԾ ղեկավարի հայտարարությանը՝ սպառնալով այդ հարցը բարձրացնել միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում և ԵԱՀԿ-ում:

«Կոչ ենք անում Մինսկի խմբի համանախագահներին հստակ և սկզբունքային հայտարարությամբ քննադատել Հայաստանի ղեկավարության այսօրինակ քայլերը»,-«Ինտերֆաքսին» ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը:

Վերջինս միաժամանակ պնդել է, թե Վանեցյանի այդ հայտարարությունները ուղղված են ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո շարունակվող բանակցությունների դեմ և հակասում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ Փարիզում կայացած վերջին հանդիպմանը ձեռք բերված արդյունքներին:

«Ըստ էության, այստեղ ակնհայտ փորձ է արվում բանակցային գործըթնացը տապալել և մարտահրավեր նետել միջնորդների գործունեությանը,-հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ ընդգծելով,-Այդօրինակ սադրիչ հայտարարությունների ողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:

Հայաստանի ԱԱԾ ղեկավարը երեկ Ստեփանակերտում հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։