Երբ դերասանը դադարում է խաղալ բեմում, քաղաքական գործիչներն են վերածվում ծաղրածուի
Հետաքրքիր է, որ մենք հայերենում գործածում ենք «մշակույթային օջախ» եզրույթը, լեզվամտածողությունն ասում է ամեն ինչ։ Մեզ համար արվեստի, մշակույթի Օջախներն ընտանիքի պես են, արվեստի Տների օջախներում են կրթվում, կոփվում ու թրծվում այն անհատները, որոնք ստեղծում են գաղափարներ, հոգևոր ու մշակութային կարևոր արժեքներ, որոնց հետևից գնում են սերունդներ ու նույնիսկ քաղաքական համակարգեր։ Բերեմ մի պարզ օրինակ, որ 13-17դդ- ում 4 Հռոմի պապ ու երկու թագուհի, բազում այլ գործիչներ տված Մեդիչիների հանրահայտ ընտանիքը ՀԱՎԵՐԺԱՑԱՎ՝ իբրև մեծագույն մեկենաս, Վերածնունդի դարաշրջանի լավագույն ստեղծագործությունների պատվիրատու, Ֆլորենցիական անսպառ գեղեցկության ստեղծող։ Եվ այդ ամենն իհարկե արվում էր ժամանակի լավագույն ստեղծագործողների շնորհիվ, որոնց ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷՐ պետությունը, այլ ոչ՝ քարկոծում կամ ճնշում անպատեհ։ Հայաստանն իրոք փոքր է, ու զարմանալիորեն՝ծանրաքարշ, նրա «թռիչքն» ու աշխարհի հետ ծանոթությունը միայն որակյալ, բնորոշ ու կայուն արվեստի միջոցով կարող է լինել։ Մենք դադարում ենք երկխոսել. սեփական երկրում քաղաքացին չի կարողանում գտնել ոչ նյութական, ոչ էլ մանավանդ հոգևոր բավարարում։ Իսկ Արվեստն առավել մեծ հարստություն է, քան աշխարհի բոլոր խնայած «գումարները», որոնք իբր թե պիտի լցնեն պետական գանձանակը. գուցե կարճաժամկետ, բայց մեծագույն կորստով, եթե նայում ենք երկարաժամկետ։ Մեդիչիները վաղուց չկան, բայց կա Ֆլորենցիան, Տոսկանայի այլ վայրերում, Հռոմում ու այլ քաղաքներում նրանց թողած մեծագույն ժառանգությունը, որը տեսնելու համար Աշխարհը վճարում է առ այսօր. կտավները,քանդակներն ու ամրոցներ, որոնք փաստացի եկամուտն են իրենց երկրի առ այսօր։ Մշակութային տներն ու օջախները չի կարելի փակել, օպտիմալացնել կամ նեղել։ Դրանց մեջ երկրների ապագան է ծնվում։ Էսպես սաղմը խեղդում եք՝ դեռ չձևավորված։ Ես կգերադասեի, որ պետությունը ՊԱՀԱՆՋԵՐ որակ, քանակ, հստակ մարտավարություն ու տար ազատ ստեղծագործելու ազատություն և հնարավորություն։ Ահա սա կստեղծեր առողջ մրցակցություն, աշխատատեղ, հոգևոր բավարարություն՝թե հանդիսատեսին,թե ստեղծագործողին։ Հայաստանում ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ու ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ պակաս կա։ Դրա համար էլ, երբ դերասանը դադարում է խաղալ բեմում, քաղաքական գործիչներն են վերածվում ծաղրածուի, երբ լռում է Երաշժտության հնչյունը՝ սկսվում է աղմուկը, երբ Չի ստեղծվում արվեստ, սկսվում է քաոսը, ամեն ինչ օրինաչափ է։
Երբ դերասանը դադարում է խաղալ բեմում, քաղաքական գործիչներն են վերածվում ծաղրածուի
Հետաքրքիր է, որ մենք հայերենում գործածում ենք «մշակույթային օջախ» եզրույթը, լեզվամտածողությունն ասում է ամեն ինչ։ Մեզ համար արվեստի, մշակույթի Օջախներն ընտանիքի պես են, արվեստի Տների օջախներում են կրթվում, կոփվում ու թրծվում այն անհատները, որոնք ստեղծում են գաղափարներ, հոգևոր ու մշակութային կարևոր արժեքներ, որոնց հետևից գնում են սերունդներ ու նույնիսկ քաղաքական համակարգեր։ Բերեմ մի պարզ օրինակ, որ 13-17դդ- ում 4 Հռոմի պապ ու երկու թագուհի, բազում այլ գործիչներ տված Մեդիչիների հանրահայտ ընտանիքը ՀԱՎԵՐԺԱՑԱՎ՝ իբրև մեծագույն մեկենաս, Վերածնունդի դարաշրջանի լավագույն ստեղծագործությունների պատվիրատու, Ֆլորենցիական անսպառ գեղեցկության ստեղծող։ Եվ այդ ամենն իհարկե արվում էր ժամանակի լավագույն ստեղծագործողների շնորհիվ, որոնց ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԷՐ պետությունը, այլ ոչ՝ քարկոծում կամ ճնշում անպատեհ։
Հայաստանն իրոք փոքր է, ու զարմանալիորեն՝ծանրաքարշ, նրա «թռիչքն» ու աշխարհի հետ ծանոթությունը միայն որակյալ, բնորոշ ու կայուն արվեստի միջոցով կարող է լինել։ Մենք դադարում ենք երկխոսել. սեփական երկրում քաղաքացին չի կարողանում գտնել ոչ նյութական, ոչ էլ մանավանդ հոգևոր բավարարում։ Իսկ Արվեստն առավել մեծ հարստություն է, քան աշխարհի բոլոր խնայած «գումարները», որոնք իբր թե պիտի լցնեն պետական գանձանակը. գուցե կարճաժամկետ, բայց մեծագույն կորստով, եթե նայում ենք երկարաժամկետ։
Մեդիչիները վաղուց չկան, բայց կա Ֆլորենցիան, Տոսկանայի այլ վայրերում, Հռոմում ու այլ քաղաքներում նրանց թողած մեծագույն ժառանգությունը, որը տեսնելու համար Աշխարհը վճարում է առ այսօր. կտավները,քանդակներն ու ամրոցներ, որոնք փաստացի եկամուտն են իրենց երկրի առ այսօր։
Մշակութային տներն ու օջախները չի կարելի փակել, օպտիմալացնել կամ նեղել։ Դրանց մեջ երկրների ապագան է ծնվում։ Էսպես սաղմը խեղդում եք՝ դեռ չձևավորված։ Ես կգերադասեի, որ պետությունը ՊԱՀԱՆՋԵՐ որակ, քանակ, հստակ մարտավարություն ու տար ազատ ստեղծագործելու ազատություն և հնարավորություն։ Ահա սա կստեղծեր առողջ մրցակցություն, աշխատատեղ, հոգևոր բավարարություն՝թե հանդիսատեսին,թե ստեղծագործողին։ Հայաստանում ԹԱՏՐՈՆՆԵՐԻ ու ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ պակաս կա։ Դրա համար էլ, երբ դերասանը դադարում է խաղալ բեմում, քաղաքական գործիչներն են վերածվում ծաղրածուի, երբ լռում է Երաշժտության հնչյունը՝ սկսվում է աղմուկը, երբ Չի ստեղծվում արվեստ, սկսվում է քաոսը, ամեն ինչ օրինաչափ է։
Նազենի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից