Քաղաքական

01.03.2019 16:52

Վարույթ է հարուցվել քաղաքապետարանի կողմից պարգևավճարները գաղտնագրելու հարցով

Վարույթ է հարուցվել քաղաքապետարանի կողմից պարգևավճարները գաղտնագրելու հարցով

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունում վարույթ է հարուցվել Քաղաքապետարանի կողմից պարգեւավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից։ Որոշումը, սակայն, դեռ չի կայացվել։ Այն նախապատրաստման փուլում է եւ շուտով կհրապարակվի։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը դիմել էր Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն Քաղաքապետարանի կողմից պարգեւավճարների մասին տեղեկատվությունը գաղտնագրելու հարցով վարույթ հարուցելու խնդրանքով։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։