Քաղաքական

01.03.2019 14:00


ՀՔԾ-ն վերացրել է Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը

ՀՔԾ-ն վերացրել է Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված կալանքը

Հատուկ քննչական ծառայությունը վերացրել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված արգելքը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Սեյրան Օհանյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա դրված է եղել կալանք, սակայն քննիչի որոշմամբ՝ այն արդեն վերացվել է»,-ասաց Օհանջանյանը։

Համացանցում շրջանառվող լուրերի համաձայն` նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել կալանք դնել Սեյրան Օհանյանի գույքի, այդ թվում՝ ֆինանսական միջոցների վրա:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300. 1 հոդվածի հատկանիշներով (սահմանադրական կարգը տապալելը): Սեյրան Օհանյանը 2008 թվականին զբաղեցնում էր ՊՆ գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

Սեյրան Օհանյանը չի ընդունում Մարտի 1-ի գործով իրեն առաջադրված մեղադրանքը:

Այս խորագրի վերջին նյութերը