Լրահոս

01.03.2019 13:07


«Նուբարաշեն» ՔԿՀ–ում երեք կալանավոր հացադուլ է հայտարարել

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում երեք կալանավոր հացադուլ է հայտարարել

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում փետրվարի 10–ից հացադուլ սկսած կալանավոր Կարեն Հովհաննիսյանի առողջական վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ՀՀ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։

Նշենք, որ Հովհաննիսյանից բացի՝ ՔԿՀ–ում հացադուլի մեջ են նաև Վաչագան Ավդալյանը և Մուշեղ Մխիթարյանը։ Երեք կալանավորներն էլ դժգոհում են իրենց վերաբերյալ քննված քրեական գործերից։

Նավիկյանը տեղեկացրեց, որ կալանավորները գտնվում են հացադուլավորների համար նախատեսված խցում՝ բժիշկների հսկողության տակ։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության համար 20 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Մխիթարյանը հացադուլ է սկսել «Նուբարաշեն» ՔԿՀ–ում։

Մխիթարյանը տեղեկացրել էր, որ դիմել է քրեակատարողական ծառայությանը՝ կալանավայրում մամուլի ասուլիս հրավիրելու պահանջով։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատավոր Վարդան Աբրահամյանը 2018թ. մարտի 5–ի դատավճռով Մուշեղ Մխիթարյանը մեղավոր էր ճանաչվել և դատապարտվել 20 տարվա ազատազրկման։ Դատավճիռը Մխիթարյանը բողոքարկել է նախ Վերաքննիչ, ապա՝ Վճռաբեկ դատարանում։

Այս խորագրի վերջին նյութերը