Կարծիք

28.02.2019 22:35


Մեր նախարարությունը որոշել է խաղաղասիրական սույն «միջադեպը» մեր երեխաներին միակողմանի պարտադրել

Մեր նախարարությունը որոշել է խաղաղասիրական սույն «միջադեպը» մեր երեխաներին միակողմանի պարտադրել

Մեր մամուլը գրեց, որ Երևանի դպրոցներում այսօր աշակերտներին բաժանվել է «Մեր բակի պատմությունը» վերնագրով մանկական պատմվածքների ժողովածու: Հեղինակները հայ, վրացի և ադրբեջանցի գրողներ են: Հետո հայտնվեց ՀՀ կրթության և գիտության նախարարության բացատրությունը, ուր ասվում է՝ գիրքը համապատասխան կառույցները երաշխավորել են դեռևս 2008թ-ին: Կարող էին արդարանալ, որ իրենք չեն բաժանել, այլ նախարարության 2008թ աշխատակազմը։ Բայց սա չէ կարևորը։

Խաղաղարար ծրագրի մասնակցության սեփական փոքր փորձով ինձ թույլ եմ տալիս նախարարության ներկայիս աշխատակազմին տեղեկացնել, որ նման ծրագրերը իրականացվում են այսպես կոչված «հայելային» սկզբունքով։ Այսինքն՝ նույն օրը, համարյա նույն ժամին նույն գիրքը պիտի բաժանվեր նաև Բաքվի դպրոցներում։ Դատելով ադրբեջանական մամուլում նման լուրի բացակայությունից՝ մեր նախարարությունը որոշել է խաղաղասիրական սույն «միջադեպը» մեր երեխաներին միակողմանի պարտադրել։ Կներեք, բայց այս դեպքում նպատակն անհասկանալի է։ Մեղմ ասած։ Եթե սխավում եմ, ուղղեք։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը