Լրահոս

28.02.2019 19:28


Ոստիկանությունը նախկին նախարարին հայտնաբերելու համար իրականացնում է օպերատիվ-որոնողական աշխատանքներ (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին նախարարին հայտնաբերելու համար իրականացնում է օպերատիվ-որոնողական աշխատանքներ (տեսանյութ)

ՀՀ ոստիկանությունը խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առիթով օպերատիվ-որոնողական աշխատանքներ է իրականացնում բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին հայտնաբերելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այս մասին հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ոստիկանությունն այդ գործին մասնակից է դարձել այն ժամանակ, երբ անհրաժեշտ է եղել, որ մասնակցի: Օպերատիվ-որոնողական աշխատանքներ են իրականացվում»,-ասաց ոստիկանապետը:

Նա չցանկացավ բարձրաձայնել այլ մանրամասներ:

Այս խորագրի վերջին նյութերը