Ինչու են ռուս պատգամավորները մասնակցել Բաքվի երթին, պետք է հարցնել հենց նրանց․ Զախարովա
Արտգործնախարարությո՛ւնը կարող է միայն ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։Ինչու են ռուսաստանցի պատգամավորները ինքնակազմակերպվել և մասնակցել Բաքվում փետրվարի 26-ին կայացած երթին, պետք է հարցնել հենց այդ պատգամավորներին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:
Մոսկվան արել և ամեն ինչ անելու է խնդրի կարգավորումը գտնելու համար, արյունոտ ղարաբաղյան հակամարտությունը ողբերգություն է բերել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովուրդներին, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նաև վստահեցրել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության առաջնահերթություններից է։
Ինչու են ռուս պատգամավորները մասնակցել Բաքվի երթին, պետք է հարցնել հենց նրանց․ Զախարովա
Արտգործնախարարությո՛ւնը կարող է միայն ներկայացնել Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը, իսկ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել։ Ինչու են ռուսաստանցի պատգամավորները ինքնակազմակերպվել և մասնակցել Բաքվում փետրվարի 26-ին կայացած երթին, պետք է հարցնել հենց այդ պատգամավորներին։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:
Մոսկվան արել և ամեն ինչ անելու է խնդրի կարգավորումը գտնելու համար, արյունոտ ղարաբաղյան հակամարտությունը ողբերգություն է բերել թե՛ հայ, թե՛ ադրբեջանցի ժողովուրդներին, հավելել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:
Զախարովան նաև վստահեցրել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության առաջնահերթություններից է։
Աղբյուրը՝ Ազատություն