Քաղաքական

28.02.2019 15:32

Վերաքննիչն ուժի մեջ է թողել Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Վերաքննիչն ուժի մեջ է թողել Վաչագան Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը

Վերաքննիչ քրեական դատարանում քննվել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանին 50 մլն դրամ գրավով ազատելու դեմ Դատախազության բողոքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես», դատարանը մերժել է մեղադրող կողմի բողոքը և ուժի մեջ թողել առաջին ատյանի դատարանի որոշումը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ մեղադրողը դիրքորոշում է հայտնել, որ վերաքննիչ բողոքը չի պնդում, քանի որ Վաչագան Ղազարյանը հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնել է, և քննության ներկա փուլում նվազել են նախաքննությանը խոչընդոտելու ռիսկերը:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դեկտեմբերի 30-ին որոշում էր կայացրել բավարարել Վաչագան Ղազարյանի պաշտպանների միջնորդությունն ու նրան 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել:

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Վաչագան Ղազարյանին հունիսի 27-ին մեղադրանք էր առաջադրվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերում իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու և ապօրինի հարստանալու գործով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։