120 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին չի վճարի թանկացած տոմսը գնելու համար
Նույնիսկ 90-ական թվականների Հայաստանի տառապալից տարիներին որևիցե իշխանավորի մտքով չանցավ սկսել կազմաքանդող արշավներ մշակութային օջախների դեմ: Խոսքս նախ և առաջ ուղղում եմ մշակույթի ոլորտը ղեկավարող ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաներին: Դուք պետք է հասկանաք, որ ֆինանսապես անկայուն և ոչ վճարողունակ հասարակության մեջ անհնար է և ուղղակի չի կարող մշակույթի որևիցե օջախ իրականացնել ստեղծագործ աշխատանք՝ չունենալով պետության կողմից ֆինանսավորում և պետական ստատուս: Ձեզ թվում է, որ 120 000 դրամ աշխատավարձ ստացող քաղաքացին ամսվա մեջ մի քանի տասնյակ հազար դրամ պետք է վճարի, բնականաբար, թանկացած տոմսը գնելու համա՞ր, իհա՛րկե, ոչ: Եվ թատրոնը, ցավոք սրտի, անվճարունակ հանդիսատեսի հաշվին հոգալու է իր բազում հոգսերը: Մեր երկրի այս իրավիճակում մշակութային օջախների նկատմամբ դրսևորել նման վերաբերմունք անթույլատրելի է. դա ուղիղ ճանապարհն է ԱԶԳԱՅԻՆ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՅԻ: Հարցերը բազմազան են և մտահոգիչ, և առաջին հերթին պետք է բարձրաձայնեն մշակութային գործիչները:

Դավիթ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից