Քաղաքական

28.02.2019 11:54


Նարեկ Մալյանն Աննա Հակոբյանի հիմնադրամի համար հավաքած մետաղադրամներով լի արկղը լցրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի առջև (տեսանյութ)

Նարեկ Մալյանն Աննա Հակոբյանի հիմնադրամի համար հավաքած մետաղադրամներով լի արկղը լցրեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի առջև (տեսանյութ)

Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ է ընթացել ռեկտոր Արամ Սիմոնյանի լիազորությունների դադարեցման հարցով։

Ոստիկանությունն օրեր առաջ հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր ԵՊՀ-ում ենթադրյալ իրավախախտումների ու չարաշահումների մասին: Մոտ մեկ ամիս առաջ էլ հոգաբարձուների խորհրդի կողմից միաձայն հաստատվել էր ռեկտորի տարեկան հաշվետվությունը:

Նիստի անցկացման դահլիճից դուրս հերթապահում են ոստիկանական մեծաթիվ ուժեր։ Համալսարանում հավաքվել են նաև ինչպես ռեկտոր Արամ Սիմոնյանի կողմնակիցները, այնպես էլ նրա հեռացումը պահանջող քաղաքացիներ։

«Ի պաշտպանություն Արամ Սիմոնյանի» ակցիաներ կազմակերպող Նարեկ Մալյանը, որը հանգանակություն էր կազմակերպել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հիմնադրամի համար, նիստի ընթացքում մետաղադրամներով լի արկղը դատարկեց նիստը նախագահող Գևորգ Մուրադյանի առաջ՝ ասելով.

«Այս գումարները կտա՛ք Հակոբյանին, հանկարծ ձեզ չպահե՛ք»:

Նիստը վարող Գևորգ Մուրադյանը ոստիկանություն է հրավիրել և անհրաժեշտություն տեսել քննարկումը շարունակել դռնփակ։

Հոգաբարձուների խորհրդի անդամԱրթուր Վաղարշյանն առաջարկել է օրակարգը փոխարինել կամ լրացնել՝ Երևանի պետական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակի հարցի քննարկում:

Երկու օրակարգային հարցն էլ դրվել է քվեարկության, սակայն չի հաստատվել, և նիստը հետաձգվել է:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը