Կարծիք

28.02.2019 11:35


Մի՛ նեղվիր, դու էլ կազատագրվես

Մի՛ նեղվիր, դու էլ կազատագրվես

Օֆ, դե աշխարհում արդարություն չկա, էլի... Քանի կար՝ Սերժին մեշոկով փող էիր կրում (չար լեզուներն էին ասում) , հիմա էլ առաջնահերթ տիկին Աննա Հակոբյանն է մաշկազերծ անում, թե բա՝ արի՛ բարեգործություն անենք:
Ես ակամա մտաբերում եմ 2018-ի «հեղափոխական» օրերը, երբ հուզված ամբոխը՝ փրփուրը բերանին, գնացել ու ճանկռում էր «Երևան Սիթի» սուպերմարկետի ապակիները և նույնիսկ թալանի կոչեր էին հնչում: Այդ օրերին լուրեր էին տարածվում, թե՝ «ժողովո՛ւրդ, մի՛ օգտվեք Սիթիի սննդից, Լֆիկը այդ սննդի մեջ լուծողական է խառնել, որպեսզի հեղափոխականները թուլանան և փախնեն իրենց տները»: Իսկ այսօր ի՜նչ լուծողական, ի՜նչ բան, «Դուխով»և «Վարչապետ» օղիները և «Նիկոլա» կոնֆետները ակտիվ շրջանառության մեջ ես դրել, թուլացնելու փոխարեն՝ լավ էլ պնդացնում ես «հեղափոխության» հիմքերը:
Բայց դու էլ զգում ես, որ հիմա քեզնից շատ ավելին են տանում, ուղղակի ռեկետ են անում: Դու հաստատ նեղվում ես դրանից: Մի՛ նեղվիր, իմ պայքարը նաև այն բանի համար է, որ դու էլ ազատագրվես:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը