Կարծիք

27.02.2019 22:20


Ուզում եմ պատմել մի քննարկման մասին

Ուզում եմ պատմել մի քննարկման մասին

Ուզում եմ պատմել մի քննարկման մասին։

Զրուցակիցներս տնտեսագետներ էին և երկու ինժեներ։ Զրույցի թեման «Հյուսիս-հարավ» ճանապարհն էր։ Փորձում էինք պարզել, թե ինչո՞ւ էր նախկին իշխանությունների ժամանակ այդքան դանդաղ ընթանում շինարարությունը։ Փորձում էինք հասկանալ շինարարության աշխատանքների որակից դժգոհ նոր իշխանությունները ինչու չեն կարողանում նախ՝ բացահայտել այն թերությունները, որոնք ենթադրաբար կան արդեն շահագործվող հատվածում, և երկրորդ՝ ինչո՞ւ չեն հաջողում խթանել շինարարության տեմպը։

Ներկայացնեմ ինժեներների կարծիքը։ Նրանք պնդում էին, որ որակյալ ինժեներական կադրեր Հայաստանում համարյա չկան կամ չեն մնացել ո՛չ շինարարություն, ո՛չ վերահսկողություն-ստուգում իրականացնելու համար։

Եվ ինձ համար բացահայտվեց՝ վերջին տարիներին մեր երեխաները արևմտյան լավագույն (ու ոչ այնքան լավագույն) բուհերում սովորել են ամեն ինչ՝ հագուստի դիզայնից մինչև web design, իրավագիտություն, էկոնոմիկա, ամեն-ամեն ինչ՝ բացառությամբ ինժեներական մասնագիտությունների։

Կարո՞ղ է դա է պատճառը, որ տնտեսություն (հատկապես արդյունաբերություն) չունենք։

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը