Նիկոլ Փաշինյանի համար ավելորդ չի լինի շնորհակալություն հայտնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին
Փաշինյանի Իրան կատարվելիք այցը որոշ լրատվամիջոցներ որակել են աննախադեպ, մասնավորապես՝ Ռոհանի-Փաշինյանի հանդիպումից հետո մամուլի համար եղել է համատեղ հայտարարություն: Հայտարարության մեջ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է լինել իրանական գազի տարանցման երկիր և աշխատել էներգետիկ միջանցքի ձևավորման ուղղությամբ: Թերևս հանդիպման հայտարարությունը գրավիչ էր, սակայն նմանատիպ հանդիպում և քննարկում տեղի է ունեցել 2017թ․-ին Սերժ Սարգսյանի՝ Իրան կատարվելիք այցի ժամանակ: Իրականում հայ-իրանական հարաբերություններում ռեալ ու շոշափելի արդյունք, որպես այդպիսին, ձեռք է բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին:
2006 թ. հուլիսի 5-ին Ռ. Քոչարյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան, որտեղ հանդիպել է ԻԻՀ-ի նորընտիր նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։ 2007 թ. մարտի 19-ին ՀՀ և ԻԻՀ նախագահների մասնակցությամբ տեղի է ունեցել գազատարի բացման պաշտոնական արարողությունը, իսկ 2008 թ. վերջին ավարտվել է Իրան-Հայաստան գազատարի երկրորդ հատվածի շինարարությունը:
Հիմա երբ Նիկոլ Փաշինյանի այցը Իրան որակվում է աննախադեպ, պետք է փաստել, եթե ինչ-որ պայմանավորվածություններ կան թղթի վրա, ապա դա Ռոբերտ Քոչարյանի թողած ժառանգությունն է: Իսկ թե իրականում Հայաստանը կդառնա՞ տարանցիկ երկիր իրանական գազի համար, թերևս ցույց կտա ժամանակը։
Նիկոլ Փաշինյանի համար ավելորդ չի լինի շնորհակալություն հայտնել նախագահ Ռոբերտ Քոչարյանին արձանագրած ցուցանիշների համար:

Աղվան Պողոսյանի ֆեյսբուքյան էջից