Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված աշխատակիցները Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանն են
Պետական վերահսկողական ծառայության ձերբակալված աշխատակիցներից մեկը Գևորգ Խաչատրյանն է, մյուսը՝ ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը: Գործի շրջանակներում ձերբակալվել է ևս մեկ անձ՝ Տարոն Ավետիսյանը:
Վերը նշված երեք անձանց ձերբակալման դեմ բողոքներ են ներկայացվել, և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է դրանք ու ձերբակալման որոշումներն իրավաչափ ճանաչել:
«Հետք»-ի հետ զրույցում Սամվել Ադյանի պաշտպան Դավիթ Մնացականյանը նշեց, որ Ադյանը կասկածվում է քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Նշենք, որ Սամվել Ադյանի, Գևորգ Խաչատրյանի և Տարոն Ավետիսյանի վերաբերյալ գործի մասին Ազգային անվտանգության ծառայությունը դեռևս մանրամասներ չի հաղորդում, մեզ հայտնի է միայն, որ գործն առնչվում է բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին Պետական վերահսկողական ծառայության պաշտոնատար անձանց ենթադրյալ միջամտությանը:
Մնացականյանի խոսքով՝ իր պաշտպանյալին վերագրվող կասկածն անհիմն է:
«Մեր պաշտպանյալներն ասում են հետևյալը. իրենք ուզեցել են արդարություն, օբյեկտիվություն մտցնել մրցույթների գործընթացում, քանի որ տարիներ շարունակ նույն ընկերությունն է շահել մրցույթը, և այժմ իրենք ցանկացել են օբյեկտիվ, արդար, մրցակցային դաշտ ստեղծել, բայց այդ ամենը, չգիտես ինչու, շրջվել է իրենց դեմ»,-մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Մնացականյանը: Պաշտպանը նշեց, որ այս պահին Սամվել Ադյանը ցուցմունք չի տվել և ևս մեկ անգամ պնդեց, որ իր պաշտպանյալի նպատակը եղել է «սառույցը կոտրելն» ու գնումների գործընթացում վերացնելը որևէ ընկերության մենաշնորհային դիրքը:
Ձերբակալված մյուս անձի՝ Գևորգ Խաչատրյանի պաշտպան Արման Արզումանյանի խոսքով՝ իր պաշտպանյալի գործառույթը ՊՎԾ-ում մրցույթների օրինականության նկատմամբ հսկողությունն է: Խաչատրյանին ևս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս կասկածյալը ևս իրեն վերագրվող մեղադրանքը չի ընդունում:
«Իմ պաշտպանյալը բավականին անձնվեր ծառայություն է մատուցել պետությանը, բավականին մեծ աշխատանք է կատարել, և եթե չեմ սխալվում, Պետական վերահսկողական ծառայության գործունեության արդյունքում շուրջ 20 կամ 30 մլն խնայողություն է արվել»,-ասաց Արման Արզումանյանը:
Նշենք, որ «Հետք»-ի հետ զրույցում «Ֆրեզենիուս Մեդիքլ քեյր» գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանն ասել է, որ Գևորգ Խաչատրյանը, փորձում է բուժհաստատությունների ղեկավարներին համոզել, որ փոխեն մատակարարվող ապրանքների տեխնիկական բնութագրերը, և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն փոփոխում է տեխնիկական բնութագրերը: Հիվանդանոցի հայտարարած մրցույթին մասնակցում է «Զորաշեն» ՍՊԸ-ն, որը, armeps.am համակարգի տվյալներով, տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք է մատակարարել, Երևանի կամարանցումներն (դալան) է նկարազարդել և այլն: Նշված ՍՊԸ-ն, հաղթելով մրցույթը, երկրորդ փուլում ներկայացրել է մատակարարվելիք պարագաների տեխնիկական բնութագրերը:
Պաշտպանի խոսքով՝ Գևորգ Խաչատրյանն այս հանգամանքի վերաբերյալ ցուցմունք չի տվել, բայց, որքանով ինքն է տիրապետում տեղեկատվության, տեխնիկական բնութագրերը համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին, որի արդյունքում մրցույթի մասնակցող մեկ ընկերությունից մասնակիցների թիվը աճել ու հասել է 8-ի:
Մեր դիտարկմանը, որ արդյունքում մրցույթում հաղթել է նախկինում տարիներ շարունակ հաղթած նույն ընկերությունը՝ «Զորաշեն» ՍՊԸ-ն, պաշտպանը պատասխանեց, որ իրենք ունեն նման մտահոգություն, բայց հստակ տվյալ այս մասով չունեն՝ հարցերին պատասխանելու համար:
Մեր հարցին՝ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանն ի՞նչ հարաբերություններ են ունեցել, Ադյանը Խաչատրյանին ինչ ցուցումներ է տվել՝ կապված խնդրահարույց մրցույթների հետ, Արզումանյանը պատասխանեց՝ որքանով ինքն է տեղյակ, Ադյանը ցուցումներ չի տվել Խաչատրյանին, նրանք ունեցել են գործնական հարաբերություններ:
Պաշտպանը նշեց, որ իրեն կանչել են ԱԱԾ, քանի որ պատրաստվում են Գևորգ Խաչատրյանին մեղադրանք առաջադրել:
Կապ հաստատեցինք նաև այս գործով անցնող Տարոն Ավետիսյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի հետ, ով հայտնեց, որ իր պաշտպանյալը ձերբակալվել է քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Հարցին, թե ըստ կասկածանքի՝ Տարոն Ավետիսյանն ի՞նչ փաստաթղթեր է կեղծել, պաշտպանը պատասխանեց, որ այդ հանգամանքն իրենց այս պահին պարզ չէ, չգիտի նաև, թե ըստ քննություն իրականացնող մարմնի՝ դրանք երբ են կեղծվել և ինչ պայմաններում: Պաշտպանն այս պահին այլ մանրամասներ չի հայտնում:
Նշենք, որ «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանի խոսքով՝ Տարոն Ավետիսյանն իր և Սամվել Ադյանի ընդհանուր ծանոթն է:

Մանրամասները՝ «Հետք»-ում։