Մեկնաբանություն

27.02.2019 16:00


Օգնենք իշխանություններին՝ զսպել ագահությունը

Օգնենք իշխանություններին՝ զսպել ագահությունը

Իշխանությունը, հատկապես երբ այն անսպասելի ու կայծակնային արագությամբ է ընկել ձեռքդ, շատ գայթակղիչ բան է։ Ինչպես ամեն գայթակղիչ բան՝ նաև վտանգավոր է, գերող ու կործանարար։ Փողին, ցոփ ու շվայտ կյանքին, բյուջեի հաշվին շրջագայություններ ու զանազան այլ՝ հատկապես նախկինում անհասանելի հաճույքներ անելուն դիմակայելու համար կամային ուժեղ հատկանիշներ, կրթություն ու արժեհամակարգ է պետք ունենալ։ Եթե ի սկզբանե չունես, ապա արդեն իսկ միանշանակ է, որ պատմության մեջ մնալու ես նախկին թալանչի ու ագահ ղեկավարների շարքում։ Իսկ վերջում կարող ես ավարտել «Ոսկե այծքաղը» մուլտֆիլմի հայտնի հերոսի նման, կամ էլ, լավագույն դեպքում, քեզ համար էլ թոշակի գնալու հանգանակություն կկազմակերպեն և, ի վերջո, կմերժեն։

Ի դեպ, ճակատագրի ինչպիսի հեգնանք․ ամիսներ առաջ «Օգնենք Սերժին՝ գնալ թոշակի» ակցիայի կազմակերպիչներից Դավիթ Սանասարյանի շուրջ են այժմ կոռուպցիոն երևույթների մասին խոսակցություններ պտտվում։

Ասածս ինչ է՝ «Օգնենք իշխանություններին՝ զսպել ագահությունը», թե չէ հանգանակությունը մի օր դու ես անում, իսկ վաղը կարող են քեզ համար անել։

Արեգնազ Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը