Քաղաքական

27.02.2019 15:56

Դատարանում ավարտվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը

Դատարանում ավարտվել է Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ավարտվել է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի պաշտպանների՝ գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ միջնորդության քննությունը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը նշեց, որ դատական նիստի ընթացքում ինքնաբացարկի առաջարկ են ներկայացրել գործը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին, սակայն միջնորդությունը մերժվել է:

«Դատաքննությունը ավարտվել է: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու»,- ասաց Արսեն Մկրտչյանը:

Պաշտպանը չկարողացավ տեղեկություն տրամադրել, թե երբ դատարանը կհրապարակի որոշումը:

2018 թ. դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել:

Դեկտեմբերի 24-ին դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ:

2019 թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը:

Գրիգորյանը կրկին կալանավորվել էր: Հատուկ քննչական ծառայությունը Մանվել Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտել է` այն մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկելու համար:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Մ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37101100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։