Լրահոս

27.02.2019 14:25


Բժշկական դիմակով մի երիտասարդ դանակի սպառնալիքով փորձել է թալանել Արթիկի ոսկյա զարդերի խանութը

Բժշկական դիմակով մի երիտասարդ դանակի սպառնալիքով փորձել է թալանել Արթիկի ոսկյա զարդերի խանութը

Այսօր՝ փետրվարի 27-ին, զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Շիրակի մարզում: shamshyan.com–ի փոխանցմամբ՝ Արթիկում բժշկական դիմակով դեմքը փակած, դանակով զինված մի երիտասարդ մտել է ոսկյա ու արծաթյա թանկարժեք զարդերի խանութ ու դանակի սպառնալիքով փորձել է թալանել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել են նրան և տեղափոխել ոստիկանության Արթիկի բաժին:

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կասկածյալը ձերբակալվել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալը Շիրակի մարզի Սարապակ գյուղի բնակիչ, 48-ամյա Համազասպ Մնացյանն է:

Այս խորագրի վերջին նյութերը