Լրահոս

27.02.2019 13:09


Ութամյա երեխային ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Ութամյա երեխային ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երեւանում 8-ամյա ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեի հասարակայնության եւ մամուլի հետ կապերի բաժնից։ Քրեկան գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։ Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Գործով մեղադրյալներ դեռ չկան, նախաքննությունը շարունակվում է։

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին՝ ժամը 15:30-ին, Երևանի «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբն Արարատյան փողոցի տներից մեկից մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել 2010 թվականին ծնված մի տղայի դի: Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18-ամյա եղբարը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:

Այս խորագրի վերջին նյութերը