Լրահոս

27.02.2019 11:41


Ուզո՞ւմ ես խոսել պարի լեզվով. «Գլորիա» պարային ստուդիայում ընդունելություն է

Ուզո՞ւմ ես խոսել պարի լեզվով. «Գլորիա» պարային ստուդիայում ընդունելություն է

Պարը թևեր է տալիս, և պարը հանդիսանում է մարդու ինքնարտահայտման լավագույն միջոցներից մեկը: «Գլորիա» պարային ստուդիան հրավիրում է պարի լեզվին ծանոթանալու և պարի լեզվով խոսելու բոլոր նրանց, ովքեր ցանկանում են պարի միջոցով արտահայտել իրենց հույզերն ու ապրումները: Ընդունելությունը կատարվում է 4 տարեկանից, իսկ սիրողական պարերի ընդունելությունը կատարվում է առանց տարիքային սահմանափակման:

52979931_331878787449556_2563253833920675840_n

«Գլորիա» պարային ստուդիայի տնօրեն և պարուսույց Զառա Անդրեասյանը փաստում է, որ իրենց հաջողության բանալին եղել և մնում է սերը դեպի պարը։ «1995 թվականից մինչև օրս մեր պարային ստուդիայում իրենց ստեղծագործական ունակություններն են ցուցադրում նրանք, ովքեր պարը կրում են իրենց մեջ, ում համար պարն ապրելակերպ է և հոգեվիճակ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են պարի լեզվով խոսել, կարող են գալ մեր ստուդիա՝ Քաջազնունի 1. Կույրերի կոմբինատի շենք, 5-րդ հարկ: Այժմ մեզ մոտ ընդունելություն է»,-նշում է «Գլորիա» պարային ստուդիայի տնօրեն Զառա Անդրեասյանը:

«Գլորիա» պարային ստուդիայում դասավանդվում են տարբեր ոճերի և ժանրերի պարեր՝ սպորտային, ժամանակակից, հայկական ժողովրդական, աշխարհի ժողովուրդների պարեր: Եթե զգում եք, որ Ձեր փոքրիկը պարի հանդեպ մեծ սեր ունի, ապա «Գլորիա» պարային ստուդիայում նրա ունակությունները լավագույնս կբացահայտվեն պրոֆեսիոնալ պարուսույցների շնորհիվ։ «Մենք դասավանդում ենք տարբեր ոճերի պարեր՝ սպորտայինից մինչև աշխարհի ժողովուդների պարեր: Սպորտային պարերը բազմազան են և կատարողական տարբեր բարդություններով: «Գլորիա» պարային ստուդիայի բազմափորձ պարուսույցները կսովորեցնի սպորտային պարերի այբուբենը, ամեն ինչ սպորտային պարերի մասին: Սպորտային պարերը լատինաամերիկյան տաքարյունությամբ և վառ ռիթմերով ձեզ անտարբեր չեն թողնի: Սպորտային պարերը մեր ստուդիայի հիմնական ուղղություններից են: Շատերն են ցանկանում սպորտային պարերով զբաղվել և գալիս են սիրողական դասընթացների: Սալսա, ռումբա, չա-չա-չա, բաչատա, պասոդոբլ. սրանք դեռ սպորտային պարերի մի մասն են, որոնց գաղտնիքները կարող եք բացահայտել մեզ մոտ»,-նշում է «Գլորիա» պարային ստուդիայի տնօրեն Զառա Անդրեասյանը:

52759659_788156314882238_145707972402610176_n 52702651_248251406122410_4388047878778519552_n

«Գլորիա» պարային ստուդիայում կարող եք բացահայտել նաև ժամանակակից, հայկական և աշխարհի տարբեր ժողովուրդների պարերը: Պար, էներգիա, խելահեղ ռիթմեր, անգերազանցելի էմոցիաներ կարող ես ստանալ «Գլորիա» պարային ստուդիայում:

Ստուդիայի տնօրեն և պարուսույց Զառա Անդրեասյանը նշում է, որ իրենց հաջողության գրավականը մի շարք սկզբունքերի մեջ է. պարային ոճերի բազմազանություն, պրոֆեսիոնալ պարուսույցներ, ոգեշնչող միջավայր, անհատական մոտեցում։ «Շատ կարճ ժամանակում մենք կարողանում ենք սկսնակներին պրոֆեսիոնալ մակարդակի հասցնել, սովորեցնել պարի յուրահատուկ լեզվով արտահայտել ամենաթաքուն մտքերը, զգացմունքներն ու ցանկությունները»,- նշում է «Գլորիա» պարային ստուդիայի տնօրեն Զառա Անդրեասյանը:

52859457_2252215058230925_3543628815571877888_n 52777731_354594988475704_9080969698916433920_n

Պարբերաբար ստուդիայի հյուրն են լինում արտասահմանից եկած պրոֆեսիոնալ մասնագետները, որոնք Master Class-եր են անցկացնում:

Ընտրի՛ր քո նախընտրած պարային ոճը, փոխի՛ր կյանքիդ ռիթմը և վերցրու այն թևերը, որոնք տալիս են «Գլորիա» պարային ստուդիայում, արի պարային ստուդիա հենց հիմա: «Գլորիա»՝ Երբ պարը թևեր է տալիս:

53142814_2305671752979669_5113656730554728448_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը