Կարծիք

27.02.2019 10:53


Լիդիանի նկատմամբ դրսևորվում է թիրախավորված մոտեցում

Լիդիանի նկատմամբ դրսևորվում է թիրախավորված մոտեցում

#ոչթիրախավորմանը #եսել_եմ_բնության_հետ#ոչ_ռադիկալ_ակտիվիստներին#ՊատասխանատուՀանքարդյունաբերություն #Ամուլսար

«Собачье сeрдце»
М.Булгаков

“Что такое эта ваша разруха? Что вы подразумеваете под этим словом? Это вот что: если я, входя в уборную, начну, извините за выражение, мочиться мимо унитаза и то же самое будут делать Зина и Дарья Петровна, в уборной начнётся разруха. Следовательно, разруха не в клозетах, а в головах”

Վազաշենի հանրային լսումների ու նորից Ամուլսարի մասին

ՀայԱրփի Բաղդասարյան, մի քանի հարց
1. Վազաշենի հանրային լսումների մասին հոդվածում անդրադառնում եք Ամուլսարին՝ թեթև հիշատակելով Թեղուտը։ Ասում եք՝ ոչ մեկի պատվերը չեք կատարում, և հոդվածը հանքարդյունաբերության վերաբերյալ է։ Հարց՝ նշված երկու հանքերից բացի՝ դուք ուրիշ հանքերի մասին լսե՞լ եք։ Զանգեզուր, Քաջարան, Թուխմանուկ, Սոտքի հանքավայր․․․․ շարունակելու կարիք կա՞, թե սրանց համար ձեզ հստակ ասվել է՝ «նստե՛ք տեղներդ»։
2. Կանաչ լինելը և կանաչ մտածելակերպը շատ գայթակղիչ են, երբ տնտեսությունդ պատմականորեն արդեն անցել է հանքարդյունաբերության փուլը ու իր սերունդների համար կարող է ապահովել կանաչ ու առաջադեմ պետություն՝ զուգահեռաբար շահագործելով հանքեր և ունենալով զարգացած գյուղատնտեսություն և տուրիզմ կամ այլ ճյուղեր ու հզոր արդյունաբերություն։
Եթե չեմ սխալվոևմ, ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում չկա արդյունաբերություն։ Իսկ լոլիկը մթերում ենք Ադրբեջանից ու Թուրքիայից, փոխարենը՝ ամպագոռգոռ խոսում ենք հայրենասիրությունից, 21–րդ դարում գյուղերում չկան համապատասխան ոռոգման համակարգեր, չեմ ասում խմելու ջրի մասին, մարզերում աղբը թափվում է անմիջապես գետեր և այլն, և այլն։ Ու նման պայմաններում զարկը տալիս ենք տուրիզմին ու էկո գյուղատնտեսությա՞նը։
Ես դեմ չեմ, բայց մի հարց է ծագում՝ երբ երկրի խոշորագույն ներդրողի՝ Լիդիանի նկատմամբ անհասկանալի կամ հասկանալի պատճառներով դրսևորվում է նման թիրախավորված մոտեցում, որի պատճառը հաստատ բնապահպանությունը չի, հայտարարվում է «սառը պատերազմ», ովքե՞ր են լինելու տուրիզմի ու գյուղատնտեսության ճյուղերում ներդրողները։ Երևի «Լոնդոն երկրից մի քանի լորդեր ու լորդուհիներ»․․․
3. Մեջբերելով ձեր խոսքերը՝ «երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից* հետո Թեղուտի հանքի շահագործման դադարեցման պայմաններում Հայաստանի տնտեսությունը ոչ միայն անկում չի ապրել, այլ նաեւ որոշակի աճ է գրանցել». այստեղ են ասել՝ «Իյա՜, իրո՞ք»։ Խնդրում եմ մանրամասն գրեք տնտեսական որոշակի աճի մասին։ Տնտեսության որ ճյուղերում է այդ որոշակի աճը գրանցված, ու արդյունքում՝ ինչքան են կազմել վերջին ամիսների հարկային և այլ բյուջետային որոշակի մուտքերը։ Ինչպես նաև խնդրում եմ պատասխանել՝ վերջին ամիսներին գործազրկության հետևանքով քանի ընտանիք է գաղթել համայնքներից դեպի Երևան կամ արտագաղթել Ռուսաստան՝ նորից «ասֆալտ փռելու»։
Չմոռանաք նաև նշել վերջին ամիսների ՀՀ ընդհանուր գործազրկության թվի աճի մասին։ Թե՞ գործազրկությունը, աղքատության պես, մարդկանց ուղեղներում է։
4. Հանքարդյունաբերությունը կարող է լինել «կանաչ»։ Հանքարդյունաբերությունը կարող է լինել պատասխանատու։ Հանքարդյունաբերությունը կարող է լինել առանց «քխ» հեքիաթների, որտեղ հոսում են «ցիանի գետերը, կովերը ուտում են թունավորված խոտ, իսկ մարդիկ շնչում են ուրանով հագեցված օդը և հիվանդանում քաղցկեղով»։ Ի դեպ, կա ուղիղ կապ հիվանդությունների աճի ու մահացությունների թվի և երկրի աղքատության ու տնտեսության անկման միջև՝ դա ես չեմ հայտնագործել։
5. Ամուլսարին անդրադառնալով՝ ռադիկալ ակտիվիստների կայքերից բացի՝ երբևիցե կարդացել, ծանոթացե՞լ եք հանքարդյունաբերության նոր տեխնոլոգիաներին, այն քաղաքականությանը, որ հանքը կառուցվում և շահագործվելու է միջազգային չափանիշներին համապատասխան։ Տեղյա՞կ եք, որ դեռ շինարարության փուլում, առանց հանքը շահագործելու, ինչքան են կազմել վճարված հարկերը, բյուջետային մուտքերը, որտեղից վճարվում են նույն թոշակները, ու հզորանում է բանակը, քանի միլիոն դոլարի ներդրումներ են իրականացվել համայնքներում, ինչ ծրագրեր են իրականացրել հնարավոր բնապահպանական ռիսկերը մեղմացնելու ուղղությամբ։ Իսկ չաշխատելու դեպքում հաշվարկե՞լ եք երկրի կորուստները։
6. Վերջին հարցս՝ ձեր զարդերը՝ ականջօղ, վզնոց, մատանիներ, լուսանկարչական ապարատ, հեռախոս ու համակարգիչ, հեծանիվ ու այդքան սիրված եվրոպական երկրներ մեկնող օդանավերն ու գնացքները կարծես թե կանաչ խոտից, ծաղիկներից կամ թիթեռնիկների թևիկներից չե՞ն։
Ի՞նչ եք կարծում՝ իրո՞ք պատրաստ եք մերժելու հանքարդյունաբերությունը։ Ինչպիսին է ձեր երազած աշխարհը առանց հանքերի, և պատրա՞ստ եք ամբոջովին հրաժարվելու հանքարդյունաբերության բարիքներից։ Ինքներդ ձեր առջև պատասխանեք։
Ու եթե ձեր երազների աշխարհը չի թվագրվում քարե դարին, մնացած բարձրացված աղմուկը միայն երկակի ստանդարտներ են։

P.S *իշխանափոխություն չէ՝ հեղափոխություն։ Նման սխալը «Հայկական Ժամանակի» լրագրողի համար անվայել է։

Զառա Այվազյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը