Լրահոս

27.02.2019 10:10


Լարսի ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ

Լարսի ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը փակ է:

Դժվարանցանելի են Վայոց ձորի մարզի Սարավան-Զանգեր և «Մեղրու սար» կոչվող հատվածները (բուք է):

Սպիտակի ոլորաններն ու Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց) դժվարանցանելի են միայն բեռնատար ավտոմեքենաների համար:

Լոռու, Վայոց ձորի, Կոտայքի, Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Շիրակի (բացի Գյումրի քաղաքից) և Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Սյունիքի մարզի Գորիս քաղաքներում և «Սիսիանի զանգեր», «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղում է ձյուն:

Երևան-Սևան ավտոճանապարհի 25-ից 30-րդ կմ-ին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ:

Այս խորագրի վերջին նյութերը