Քաղաքական

26.02.2019 21:26


ՊՎԾ-ի պարզաբանումը, որը պարզաբանման կարիք ունի

ՊՎԾ-ի պարզաբանումը, որը պարզաբանման կարիք ունի

Պետական վերահսկողական ծառայությունը քիչ առաջ վերջապես մեկնաբանել է գիշերվանից շրջանառվող լուրերը՝ ՊՎԾ չորս աշխատակիցների ձերբակալության վերաբերյալ։ ՊՎԾ պարզաբանումը, որը շարադրված է ոչ հստակ, ներկայացնում ենք ստորև։

«Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության չորս աշխատակիցների, այդ թվում երկու վարչության պետերի ձերբակալությունների մասին, ներկայացվել էր խեղաթյուրված։

Նախ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն այսօր իր ղեկավարած ստորաբաժանման հետ ուսումնասիրություն է իրականացրել «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Երկրորդ՝ քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նաև Պետական վերահսկողական ծառայության երկու աշխատակից։

Տեղեկացնենք նաև, որ ՊՎԾ-ն այս օրերին ուսումնասիրություն է իրականացնում սբ.Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում հեմոդիալիզի պարագաների ձեռքբերման գնումների գործընթացի վերաբերյալ։ Ուսումնասիրության ավարտին օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք»։

Պարզաբանման տարածումից հետո ընթերցողները բազմաթիվ մեկնաբանություններ են թողել դրա անհասկանալի լինելու առնչությամբ։ ՊՎԾ մամուլի խոսնակ Զարուհի Մեժլումյանը ևս մեկ անգամ պարզաբանել է, այս անգամ՝ իր ֆեյսբուքյան էջում։

«Ձերբակալվել է ՊՎԾ 2 աշխատակից, որոնց նույնականացնող տվյալներ չենք հաղորդում նրանց սահմանադրական իրավունքը՝ անմեղության կանխավարկածը չխախտելու սկզբունքով պայմանավորված»,–գրել է նա։

Մեկնաբանություններում Մեժլումյանը նաև գրել է. «ՊՎԾ-ից 2-ն են, բայց կան նաև այլ անձինք»։

Աղբյուրը՝ News.am

Այս խորագրի վերջին նյութերը