Մի քանի միամիտ հարցադրում «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների թեմայով
Հանրային ուշադրության կենտրոնում է հայտնվել Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից ղեկավարվող «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների գործունեությունը:
7 ամիս առաջ այդ հիմնադրամներն այնքան էլ չէին հետաքրքրում լայն հանրությանը, բայց կառավարության գործունեության արդյունքները (կամ դրանց բացակայությունը), տարատեսակ գործուղումները, կասկածելի գաղտնապահությունը և այլ երևույթները բոլորի ուշադրության կենտրոնում դրեցին նշյալ հիմնադրամներին: Շատերին սկսեցին հետաքրքրել հատկապես դրանց կողմից տնօրինվող ֆինանսների չափն ու կառուցվածքը:
Այս կապակցությամբ մի քանի միամիտ հարցադրում ենք ուզում հնչեցնել՝
1. Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այլ բարեգործական կազմակերպությունները գումար են փոխանցում Ա. Հակոբյանի բարեգործական կազմակերպությանը:
Տրամաբանությունը հուշում է, որ այդ բարեգործական կազմակերպությունները չեն ստեղծվել այն բանի համար, որ ֆինանսավորեն այլ բարեգործական կազմակերպության, բայց արի ու տես, որ Հակոբյանի համար բացառություն է արվել: Ինչո՞ւ:
2. Այդ ինչպե՞ս է ստացվում, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավելի քան 100 հազար դոլար է փոխանցում «Ժպիտների քաղաքին» (ՓԲԸ խորհրդի անդամ, ՀՀԿ-ական Վահե Հակոբյանը, ով ըստ տեղեկությունների՝ ԱԺ արտահերթ ընտրություններում սատարել է «Իմ քայլը» դաշինքին, ոչ մեծ գումար է համարում 100 հազար դոլարը, որ նա փոխանցել է «Իմ քայլը» դաշինքի բարեգործական «ֆիլիալին»): Եվ դա արվում է այն փուլում, երբ կոմբինատում ստուգումներ են իրականացվում:
Ուշագրավ ևս մեկ հանգամանք: Կառավարությունը ստուգումներ էր իրականացնում այդ կոմբինատում: Հետո ստուգող պետական կառույցի ղեկավարը, ֆեյսբուքչու ակտիվիստություն անելու շրջանակներում (տվյալ դեպքում դա արդեն էկան չէ, և սա այլ խոսակցության թեմա է), ակնարկում է, որ կոմբինատում չարաշահումներ են հայտնաբերել ու այդ ակնարկներից հետո հեռացվում է աշխատանքից: Իրոք որ ժպիտների քաղաք է ... Քաջարանը:
3. Այդ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանի կողմից տարիներ շարունակ քննադատված «օլիգարխները» գումարներ են նվիրաբերում Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամներին: Դա «ինդուլգենցիա՞» է, թե՞ այլ բան:
4. Ի՞նչն է խանգարում «Իմ քայլին» գումարներ հատկացնողների ցանկը բացել հիմա, այլ ոչ թե սպասել, մինչև հիմնադրամի կայքը պատրաստ լինի:
5. Հնարավո՞ր է, որ «անցումային արդարադատությունը» և մեղավորության կանխավարկածի կիրառումը հսկայական ֆինանսական հոսք ապահովեն «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների համար:
Եթե իշխանությունը գնա «մեղավորության կանխավարկածի» ներդրման ճանապարհով, ապա ողջամիտ կասկածը կարող է արդեն տարածվել բոլորի, այդ թվում՝ Հակոբյանի գլխավորած հիմնադրամների մասով, քանզի ցանկացած սկզբունքի առաջ բոլորն են հավասար:

Առայժմ այսքանը:
Պետրոս Ալեքսանյան