Լրահոս

26.02.2019 21:26


Արցախում գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության թեթևակի աճ

Արցախում գրանցվել է վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության թեթևակի աճ

Արցախի Հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ վերին շնչառական ուղիների սուր վարակների և գրիպի առումով հիվանդության թեթևակի աճ է գրանցվել: «Արմենպրես»-ին Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացրին, որ փետրվարի 26-ի դրությամբ՝ հանրապետության բուժհաստատություններում բուժում է ստանում 60 հիվանդ, որից 41-ը երեխաներ են: Հիվանդներից 24–ի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, նրանցից 10-ը երեխաներ են:

«Վերին շնչառական հիվանդությունների ուղիների սուր վարակների պատճառով հանրապետության դպրոցներում բացակաների թիվը 10 % է, իսկ նախադպրոցական հաստատություններում՝ 18 %»,-տեղեկացրին գերատեսչությունից:

ԱՀ առողջապահության նախարարությունը հորդորում և հիշեցնում է՝ գրիպանման երևույթների առկայության դեպքում մնալ տանը, չհաճախել աշխատանքի, դպրոց, մանկապարտեզ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, չմասնակցել զանգվածային միջոցառումներին, որը կարող է պատճառ դառնալ հիվանդի վիճակի վատացման և նոր դեպքերի առաջացմանն ու տարածմանը:

Եթե շրջապատում առկա է գրիպով հիվանդ,անհրաժեշտ է պահպանել 2 մ հեռավորություն: Պետք չէ զբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ` կազմակերպելով բժշկի այցը տուն, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը, հագնվել եղանակին համահունչ և հաճախակի օդափոխել փակ տարածքները:

Այս խորագրի վերջին նյութերը