Կարծիք

26.02.2019 16:13


Մեղավորության կանխավարկածը վերածվելու է անձնական հաշվեհարդար տեսնելու գործիքի

Մեղավորության կանխավարկածը վերածվելու է անձնական հաշվեհարդար տեսնելու գործիքի

Բոլշևիկյան Ռուսաստան (սով), Նացիստական Գերմանիա (Հոլոքոստ), Չիլի (լայնամասշտաբ բռնաճնշումներ), Կոլումբիա (երկարատև քաղաքացիական պատերազմ), Նեպալ, Սալվադոր (տնտեսության գահավիժում, ներքին բախումներ), Սոմալի (պետականության ատրիբուտների ոչնչացում, ներքին զինված բախումներ): Սրանք այն պետություններն են, որտեղ ժամանակին կիրառվել է «անցումային արդարադատություն» ասվածը, և ներկայացված է, թե ինչ հետևանքների է դա բերել կոնկրետ երկրում:

Մեղավորության կանխավարկածը վերածվելու է անձնական հաշվեհարդար տեսնելու գործիքի, և ոչ միայն իշխանության վերին օղակների ձեռքում, այլ նաև ավելի ցածր մակարդակում: Մարդիկ իրար վրա սկսելու են գործ տալ («Հարևանս ինչ փողերով է «Mersedes» առել» թեմայի շրջանակներում մարդիկ իրար դեմ գործ են տալու):

Չեմ կարծում, որ իրար դեմ գործ տվող հասարակությունն ունակ կլինի տնտեսություն զարգացնել ու տնտեսական հեղափոխություն անել կամ գոնե սեփական սահմանները պաշտպանել: Հասարակությունը, որտեղ պաշտպանված չէ մարդու սեփականությունը, չի կարող պաշտպանել իր պետությունը:

Երկրից տարած գումարները և խոշոր գործարարների չվճարած հարկերը վերադարձնելու այլ մեթոդներ կան, այլ ոչ թե սեփականության կեղտոտ վերաբաշխում քաղաքական մոտիվացիայով:

Բենիամին Մաթևոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը