Քաղաքական

26.02.2019 14:25

ՀՀ-ում ԵՄ դեսպանը վիզայի ռեժիմի ազատականացման կոնկրետ ժամկետ չի նշում

ՀՀ-ում ԵՄ դեսպանը վիզայի ռեժիմի ազատականացման կոնկրետ ժամկետ չի նշում

Եվրոպական միության երկրների հետ վիզայի ազատականացման համար նախատեսված պարամետրերը չեն փոխվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 26-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Սա գործընթաց է, որը երկու կողմ ունի: Մի կողմից սա քաղաքական որոշում է ու վերջնական խոսքն անդամ երկրներն են ասում, բացի դրանից՝ կա գործնական կողմ, որտեղ այնպիսի հարցերի հստակեցում է անհրաժեշտ, որոնք կախված են վիզաների դյուրացման ռեժիմի իրականացման հետ, մարդկանց միջև շփումների ու նրա, թե ինչպես են իրականացվում հայաստանցիների այցերը ԵՄ երկրներ: Հայկական կողմը լավ գիտի, թե ինչ մտահոգություններ ունեն ԵՄ առանձին երկրները ու դրանց հիման վրա ՀՀ արձագանքը պետք է լիարժեք լինի»,-ասաց դեսպանը:

Պյոտր Սվիտալսկին նշեց, որ չի կարող այս գործընթացի ավարտի կոնկրետ ժամկետ նշել:

«Վիզայի ազատականացման երկխոսությունը հնարավոր է, եթե լավ կառավարվող և անվտանգ շարժունակության ապահովման երաշխիքներ և մեխանիզմներ կան: Եկեք լավատես լինենք, որ այս պայմանները կբավարարվեն ու կարծում եմ, այս պահի դրությամբ այն շփումները, որոնք հայկական կողմն իրականացնում է, օգտակար են»,-նշեց Սվիտալսկին:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։