Քաղաքական

26.02.2019 13:47


Դավիթ Ադյան․ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են (տեսանյութ)

Դավիթ Ադյան․ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են (տեսանյութ)

ՊՎԾ վարչության պետ Դավիթ Ադյանը, ում անունը շրջանառվում է մամուլում՝ որպես ձերբակալված անձ, հերքում է այդ տեղեկատվությունը։

«Ես՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետս, հայտարարում եմ, որ ներկա դրությամբ իմ ղեկավարած ստորաբաժանման հետ միասին ուսումնասիրություն եմ իրականացնում «Երևանի Մ․ Հերացու անվան բժշկական համալսարան» հիմնադրամում։ Իմ ձերբակալության վերաբերյալ տարածված լուրերն ապատեղեկատվություն են»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Դ․Ադյանը։

ՊՎԾ-ի ֆեյսբուքյան էջում էլ հրապարակվել է հետևյալ կարճ հաղորդագրությունը․ «Այսօր մամուլում տարածված տեղեկատվությունը՝ ՊՎԾ աշխատակիցների մասին, խեղաթյուրված է։ Ավելի ուշ մենք կանդրադառնանք թեմային»։

ԱԱԾ-ից էլ նշում են, որ Քննչական դեպարտամենտը հաղորդագրությամբ հանդես կգա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը