«Երկխոսությամբ» բաժանվածներն ու «թավիշով» միացածները
Վերջին օրերին երբեմնի թիմակիցներ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հրապարակավ տարանջատվում էին միմյանցից։ 1–ին նախագահը դա անում էր վախից ու հաշվարկից ելնելով, իսկ «ժողովրդի վարչապետը»՝ բարդույթներից ազատվելու և սեփական վարկանիշի անկմանը լրացուցիչ արագություն չհաղորդելու համար։
Փաշինյանն իր ուսուցչից տարանջատվեց՝ հայտարարելով, որ բոլոր ժամանակների ընդդիմությունների կողմնակիցն է եղել։ Ուզում էր ասել, որ 1996–ին Տեր–Պետրոսյանին չի պաշտպանել և դրական վերաբերմունք չունի այդ ընտրությունների վերաբերյալ։
Կուսակցական ժողովում Փաշինյանը փորձ էր անում խզել իր կապերն անցյալի հետ, բայց որքան էլ նա ջանք գործադրի, միևնույն է, Տեր–Պետրոսյանի հետ գտնվում է նույն նավակում։ Նրանք ատում են իրար, ու դժվար է ասել, թե ով ավելի շատ, բայց դա կապ չունի։ Նույն նավակում են, և վերջ։
Փաշինյանին ու Տեր–Պետրոսյանին միավորում են 2008–ի մարտի 1–ը, քիրվայական միջավայրը և ապագայի նկատմամբ ունեցած տագնապները։
«Երկխոսությամբ» բաժանվածները
Նիկոլ Փաշինյանը 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի նախաձեռնած հանրահավաքների թամադան էր՝ դիջեյը։ Նա կոկորդը պատռելով «Լե՛–վո՛ն» էր գոռում ու նայում 1–ին նախագահի կողմը։ Նայում այնպես, ինչպես որդին կնայեր հորը կամ աշակերտը՝ ուսուցչին։
Երբ տապալվեց իշխանությունը վերցնելու լևոնական ծրագիրը, Նիկոլը փախավ, իսկ հետո կուլիսային պայմանավորվածությամբ նախ հանձնվեց իրավապահ համակարգին, ապա ազատ արձակվեց բանտից։
Բանտում Փաշինյանին արդեն «մշակել» էին, ու նա որևէ վտանգ չէր ներկայացնում։ Դրա համար էլ դուրս թողեցին, ու հետագայում նա ՀԱԿ ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր։
Փաշինյանի ու Տեր–Պետրոսյանի ջրերը մի առվով չհոսեցին ՀՀԿ–ՀԱԿ, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան «երկխոսության» տապալումից հետո։ Բայց պատճառը ոչ թե այն էր, որ Փաշինյանը սկզբունքորեն դեմ էր Սերժ Սարգսյանի կողմից «երկխոսացվելու» և նրա «էջմիածնական միաբանը» դառնալու «Եղիազար Այնթապցու» ցանկությանը, այլ այն, որ ՀԱԿ–ի մյուս անդամներին, այդ թվում՝ Փաշինյանին էլ էին «երկխոսացրել», բայց «անհատական գործընկերության» ծրագրի շրջանակներում։
Երբ Տեր–Պետրոսյանի առաջ Սարգսյանը զուգարանները փակեց, Տեր–Պետրոսյանը ստիպված որոշեց վերադառնալ արմատական դիրքերին ու կառչել իրեն հուշված «քաղաքագիտական վերլուծությունից»։ Բ26–ի հաճախորդը դարձած Փաշինյանի «սկզբունքայնությունն» այդ պահից սկսած բռնեց։ Նա հայտարարեց, որ դեմ է ՀԱԿ–ԲՀԿ համագործակցությանը, և դա որպես «ատմազկա» ներկայացնելով՝ դուրս եկավ ՀԱԿ–ից ու գնաց «Քաղաքացիական պայմանագիրը» հիմնելու ճանապարհով (այդ հետո պետք է Փաշինյանը վարչապետի կարգավիճակով համագործակցության համաձայնագիր ստորագրեր Գագիկ Ծառուկյանի հետ՝ բնականաբար, ելնելով սկզբունքային դիրքերից) ։
Ի դեպ, բացի Փաշինյանից՝ էլի մի քանիսը «լեգիտիմորեն» տարանջատվեցին ՀԱԿ–ից, քանզի գտել էին իրենց տաքուկ տեղը Բ26–ի մերձակայքում։
Մի խոսքով, «երկխոսացումից» Տեր–Պետրոսյանը դուրս եկավ Ազատության հրապարակի մերձակայքում գտնվող փակված զուգարանների դռների առաջ կանգնած, օգտագործված,«քցված» ու ջլատված վիճակում, իսկ Նիկոլը՝ սեփականաշնորհված ու հաճախորդացված։
«Թավշյա» հաճախորդից մինչև «թավշյա հեղափոխական»
Տեր–Պետրոսյանի թիմակիցները «երկխոսության» փուլում տեսան, որ իրենց ղեկավարը գործարքի է ուզում գնալ, ու կարող է իրենց փայ չհասնի, ուստի որոշեցին իրենք էլ իրենց մասով գործարքների գնալ Բ26–ի հետ։ Ոմանց հաջողվեց հաճախորդանալ, իսկ ոմանց՝ չհաջողվեց, ավելի ճիշտ՝ հաջողվեց, բայց՝ ցածր գնով։ Նիկոլը հաջողակ հաճախորդների մեջ էր (Էդմոն Մարուքյանին հարցրեք, կասի)։ Նա արմատական գործչից դարձավ «կառուցողական»՝ թավշյա։
Հարկ է հիշեցնել, որ նրա՝ ՀԱԿ–ից դուրս գալն անաղմուկ չստացվեց։ Փաշինյանը հայհոյում էր իր նախկին թիմակիցներին ու հատկապես Լևոն Տեր–Պետրոսյանին, իսկ ՀԱԿ–իստները՝ Փաշինյանին։
Փաշինյանը մեղադրում էր Տեր–Պետրոսյանին՝ Գագիկ Ծառուկյանին«ծախվելու» և «Մարտի 1»–ը ուրանալու համար, իսկ ՀԱԿ–ը մեղադրում էր Փաշինյանին Սերժ Սարգսյանին «ծախվելու» և «Մարտի 1»–ը ուրանալու համար։ Իրավիճակի զավեշտականությունն ու ողբերգականությունն այն էր, որ նախկին թիմակիցների բանավեճում երկու կողմն էլ գրեթե չէր սխալվում իր գնահատականներում։ Երկուսն էլ ծախվել էին, ուրացել և առևտրի առարկա դարձրել «Մարտի 1»–ը։
«Թավշյա հեղափոխությամբ»միացածները
2018–ի «թավիշը» Լևոն Տեր–Պետրոսյանը սկզբում չողջունեց։ Ավելին՝ աշխատում էր դրա դեմ, քանզի իր համար ավելի սարսափելի էր Նիկոլի իշխանության գալը, քան Սերժ Սարգսյանի մնալը, բայց ոչ թե քաղաքական ու գաղափարական պատճառներից ելնելով, այլ զուտ հոգեբանական առումով։
Տեր–Պետրոսյանն ունի մի ուշագրավ մտածողություն. եթե ինքը չի լինելու երկրի ղեկավար, ապա ավելի լավ է՝ գործող ղեկավարը մնա իր տեղում, քան մեկ ուրիշը գա իշխանության։ Այդ առումով նա Նիկոլին նախանձում էր։
ՀԱԿ առաջնորդի համար մղձավանջային երազի պես մի բան էր իր երբեմնի դիջեյի քաղաքական թռիչքը, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց, և Տեր–Պետրոսյանն իր թիմի հետ դարձավ Փաշինյանի պաշտպանն ու կողմնակիցը։ Ստիպված։
«Մարտի 1–ի վարչապետ» դարձած Նիկոլ Փաշինյանն ավտոմատ միավորվում է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։ Ուզի թե չուզի։ Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործոնը պարզապես ցեմենտում է նրանց միասնությունը։ Այնպես որ, հիմա մենք գործ ունենք լևոնանիկոլական ռեժիմի հետ՝ անկախ դրա բաղկացուցիչների վարքագծից ու հայտարարություններից։
Մտնելով «Մարտի 1»–ի դաշտ՝ Նիկոլ Փաշինյանըդարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը։ Ավելի ճիշտ՝ վերադարձավ կցորդի կարգավիճակին։ Դա անառակ որդու վերադարձ էր։ Դա վերադարձ էր դեպի անցյալ։ Դա հնի ճանապարհին կանգնելու և հնի ճանապարհով գնալու նշան էր։
«Երկխոսությամբ» բաժանվածներն ու «թավիշով» միացածները
Վերջին օրերին երբեմնի թիմակիցներ Լևոն Տեր–Պետրոսյանն ու Նիկոլ Փաշինյանը հրապարակավ տարանջատվում էին միմյանցից։ 1–ին նախագահը դա անում էր վախից ու հաշվարկից ելնելով, իսկ «ժողովրդի վարչապետը»՝ բարդույթներից ազատվելու և սեփական վարկանիշի անկմանը լրացուցիչ արագություն չհաղորդելու համար։
Փաշինյանն իր ուսուցչից տարանջատվեց՝ հայտարարելով, որ բոլոր ժամանակների ընդդիմությունների կողմնակիցն է եղել։ Ուզում էր ասել, որ 1996–ին Տեր–Պետրոսյանին չի պաշտպանել և դրական վերաբերմունք չունի այդ ընտրությունների վերաբերյալ։
Կուսակցական ժողովում Փաշինյանը փորձ էր անում խզել իր կապերն անցյալի հետ, բայց որքան էլ նա ջանք գործադրի, միևնույն է, Տեր–Պետրոսյանի հետ գտնվում է նույն նավակում։ Նրանք ատում են իրար, ու դժվար է ասել, թե ով ավելի շատ, բայց դա կապ չունի։ Նույն նավակում են, և վերջ։
Փաշինյանին ու Տեր–Պետրոսյանին միավորում են 2008–ի մարտի 1–ը, քիրվայական միջավայրը և ապագայի նկատմամբ ունեցած տագնապները։
«Երկխոսությամբ» բաժանվածները
Նիկոլ Փաշինյանը 2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ Լևոն Տեր–Պետրոսյանի նախաձեռնած հանրահավաքների թամադան էր՝ դիջեյը։ Նա կոկորդը պատռելով «Լե՛–վո՛ն» էր գոռում ու նայում 1–ին նախագահի կողմը։ Նայում այնպես, ինչպես որդին կնայեր հորը կամ աշակերտը՝ ուսուցչին։
Երբ տապալվեց իշխանությունը վերցնելու լևոնական ծրագիրը, Նիկոլը փախավ, իսկ հետո կուլիսային պայմանավորվածությամբ նախ հանձնվեց իրավապահ համակարգին, ապա ազատ արձակվեց բանտից։
Բանտում Փաշինյանին արդեն «մշակել» էին, ու նա որևէ վտանգ չէր ներկայացնում։ Դրա համար էլ դուրս թողեցին, ու հետագայում նա ՀԱԿ ցուցակով դարձավ ԱԺ պատգամավոր։
Փաշինյանի ու Տեր–Պետրոսյանի ջրերը մի առվով չհոսեցին ՀՀԿ–ՀԱԿ, ավելի ճիշտ՝ Սերժ Սարգսյան–Լևոն Տեր–Պետրոսյան «երկխոսության» տապալումից հետո։ Բայց պատճառը ոչ թե այն էր, որ Փաշինյանը սկզբունքորեն դեմ էր Սերժ Սարգսյանի կողմից «երկխոսացվելու» և նրա «էջմիածնական միաբանը» դառնալու «Եղիազար Այնթապցու» ցանկությանը, այլ այն, որ ՀԱԿ–ի մյուս անդամներին, այդ թվում՝ Փաշինյանին էլ էին «երկխոսացրել», բայց «անհատական գործընկերության» ծրագրի շրջանակներում։
Երբ Տեր–Պետրոսյանի առաջ Սարգսյանը զուգարանները փակեց, Տեր–Պետրոսյանը ստիպված որոշեց վերադառնալ արմատական դիրքերին ու կառչել իրեն հուշված «քաղաքագիտական վերլուծությունից»։ Բ26–ի հաճախորդը դարձած Փաշինյանի «սկզբունքայնությունն» այդ պահից սկսած բռնեց։ Նա հայտարարեց, որ դեմ է ՀԱԿ–ԲՀԿ համագործակցությանը, և դա որպես «ատմազկա» ներկայացնելով՝ դուրս եկավ ՀԱԿ–ից ու գնաց «Քաղաքացիական պայմանագիրը» հիմնելու ճանապարհով (այդ հետո պետք է Փաշինյանը վարչապետի կարգավիճակով համագործակցության համաձայնագիր ստորագրեր Գագիկ Ծառուկյանի հետ՝ բնականաբար, ելնելով սկզբունքային դիրքերից) ։
Ի դեպ, բացի Փաշինյանից՝ էլի մի քանիսը «լեգիտիմորեն» տարանջատվեցին ՀԱԿ–ից, քանզի գտել էին իրենց տաքուկ տեղը Բ26–ի մերձակայքում։
Մի խոսքով, «երկխոսացումից» Տեր–Պետրոսյանը դուրս եկավ Ազատության հրապարակի մերձակայքում գտնվող փակված զուգարանների դռների առաջ կանգնած, օգտագործված, «քցված» ու ջլատված վիճակում, իսկ Նիկոլը՝ սեփականաշնորհված ու հաճախորդացված։
«Թավշյա» հաճախորդից մինչև «թավշյա հեղափոխական»
Տեր–Պետրոսյանի թիմակիցները «երկխոսության» փուլում տեսան, որ իրենց ղեկավարը գործարքի է ուզում գնալ, ու կարող է իրենց փայ չհասնի, ուստի որոշեցին իրենք էլ իրենց մասով գործարքների գնալ Բ26–ի հետ։ Ոմանց հաջողվեց հաճախորդանալ, իսկ ոմանց՝ չհաջողվեց, ավելի ճիշտ՝ հաջողվեց, բայց՝ ցածր գնով։ Նիկոլը հաջողակ հաճախորդների մեջ էր (Էդմոն Մարուքյանին հարցրեք, կասի)։ Նա արմատական գործչից դարձավ «կառուցողական»՝ թավշյա։
Հարկ է հիշեցնել, որ նրա՝ ՀԱԿ–ից դուրս գալն անաղմուկ չստացվեց։ Փաշինյանը հայհոյում էր իր նախկին թիմակիցներին ու հատկապես Լևոն Տեր–Պետրոսյանին, իսկ ՀԱԿ–իստները՝ Փաշինյանին։
Փաշինյանը մեղադրում էր Տեր–Պետրոսյանին՝ Գագիկ Ծառուկյանին «ծախվելու» և «Մարտի 1»–ը ուրանալու համար, իսկ ՀԱԿ–ը մեղադրում էր Փաշինյանին Սերժ Սարգսյանին «ծախվելու» և «Մարտի 1»–ը ուրանալու համար։ Իրավիճակի զավեշտականությունն ու ողբերգականությունն այն էր, որ նախկին թիմակիցների բանավեճում երկու կողմն էլ գրեթե չէր սխալվում իր գնահատականներում։ Երկուսն էլ ծախվել էին, ուրացել և առևտրի առարկա դարձրել «Մարտի 1»–ը։
«Թավշյա հեղափոխությամբ» միացածները
2018–ի «թավիշը» Լևոն Տեր–Պետրոսյանը սկզբում չողջունեց։ Ավելին՝ աշխատում էր դրա դեմ, քանզի իր համար ավելի սարսափելի էր Նիկոլի իշխանության գալը, քան Սերժ Սարգսյանի մնալը, բայց ոչ թե քաղաքական ու գաղափարական պատճառներից ելնելով, այլ զուտ հոգեբանական առումով։
Տեր–Պետրոսյանն ունի մի ուշագրավ մտածողություն. եթե ինքը չի լինելու երկրի ղեկավար, ապա ավելի լավ է՝ գործող ղեկավարը մնա իր տեղում, քան մեկ ուրիշը գա իշխանության։ Այդ առումով նա Նիկոլին նախանձում էր։
ՀԱԿ առաջնորդի համար մղձավանջային երազի պես մի բան էր իր երբեմնի դիջեյի քաղաքական թռիչքը, բայց ժամանակն ամեն ինչ իր տեղը դրեց, և Տեր–Պետրոսյանն իր թիմի հետ դարձավ Փաշինյանի պաշտպանն ու կողմնակիցը։ Ստիպված։
«Մարտի 1–ի վարչապետ» դարձած Նիկոլ Փաշինյանն ավտոմատ միավորվում է Լևոն Տեր–Պետրոսյանի հետ։ Ուզի թե չուզի։ Դե, իսկ Ռոբերտ Քոչարյանի գործոնը պարզապես ցեմենտում է նրանց միասնությունը։ Այնպես որ, հիմա մենք գործ ունենք լևոնանիկոլական ռեժիմի հետ՝ անկախ դրա բաղկացուցիչների վարքագծից ու հայտարարություններից։
Մտնելով «Մարտի 1»–ի դաշտ՝ Նիկոլ Փաշինյանը դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի կցորդը։ Ավելի ճիշտ՝ վերադարձավ կցորդի կարգավիճակին։ Դա անառակ որդու վերադարձ էր։ Դա վերադարձ էր դեպի անցյալ։ Դա հնի ճանապարհին կանգնելու և հնի ճանապարհով գնալու նշան էր։
Կորյուն Մանուկյան