«Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է համընդգրկուն բնույթ ունենա». Սվիտալսկի
Կոռուպցիայի դեմ պայքարը չափազանց կարեւոր է, այն պետք է ունենա համընդգրկուն բնույթ: Փետրվարի 26-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Դեսպանն արձանագրեց, որ հիմա դրա համար անհրաժեշտ քաղաքական կամքն առկա է: Բայց միայն կամքը բավական չէ, անհրաժեշտ են այլ տարրեր՝ օրենքներ, ինստիտուտներ եւ հասարակական միջավայր: Սվիտալսկու խոսքով՝ Հայաստանի նոր կառավարությունը հայտարարել է նման կառույց ստեղծելու մտադրության մասին, եւ եթե մեզ օգնության դիմեն, մենք կառուցողական ենք տրամադրված եւ պատրաստ կլինենք օգնել:
«Կառավարության ծրագրում կան որոշակի օրենսդրական դրույթներ, սա լավ նշան է: Եվ վերջապես, կոռուպցիայի հանդեպ հասարակական անհանդուրժողությանը հասնում են տարբեր մեթոդներով: Մենք այս հարցում էլ ենք պատրաստ օգնել, բայց նախաձեռնությունը պետք է բխի հայկական կողմից: Լուրջ առաջընթաց կա, բայց եկեք պատրանքներով չսնվենք: Սա երկարատեւ եւ նույնիսկ անվերջ գործընթաց է: Չի կարելի հանգստանալ դափնիների վրա»,- նշեց դեսպանը:

Աղբյուրը՝ news.am