Քաղաքական

26.02.2019 11:52

Յուրի Խաչատուրովի պաշտպանն այսօր կբողոքարկի գործին ծանոթանալու 50-օրյա ժամկետը

Յուրի Խաչատուրովի պաշտպանն այսօր կբողոքարկի գործին ծանոթանալու 50-օրյա ժամկետը

ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը «Փաստինֆո»-ին տեղեկացրեց, որ այսօր կբողոքարկեն գործին ծանոթանալու համար նախատեսված հիսունօրյա ժամկետը. «Գործին ծանոթանալիս ակնհայտ է դառնում, որ մեկ օրվա ընթացքում մեկ հատորից ավելի հնարավոր չէ նայել, որովհետեւ ծանոթանալը զուտ մեխանիկական գործողություն չէ»։

Պաշտպանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել նաեւ քննիչի որոշումը՝ իրենց հասկանալի լեզվով քրեական գործի նյութերի չտրամադրումը, որովհետեւ, ըստ պաշտպանական կողմի, Յուրի Խաչատուրովը անձամբ զրկված է իր պաշտպանությունն իրականացնելու հնարավորությունից. «Ես՝ որպես պաշտպան, կարող եմ իմ դիրքորոշումը հայտնել, բայց քրեական գործի եւ պաշտպանության իրավունքի ամբողջական իրացում տեղի է ունենում միայն այն ժամանակ, երբ քրեական գործը քննարկվում է պաշտպանյալի հետ, իսկ այս դեպքում բավականին շատ փաստական հանգամանքներ են ներառված, որոնց՝ Խաչատուրովի ծանոթ չլինելու պարագայում, անգամ քննարկումն է առարկայազուրկ դառնում»։

Մեր դիտարկմանը, որ Յուրի Խաչատուրովը, նախկինում լինելով բարձրաստիճան պաշտոնյա, ամեն դեպքում պետք է տիրապետեր պետական լեզվին, Պողոսյանը նշեց, որ օրենսդրական նման պահանջ չի եղել, եւ ինքը այդ մասով որեւէ խնդիր չի տեսնում.

«Չմոռանանք, որ Խաչատուրովը ծնվել է Վրաստանում, կրթություն, այդ թվում՝ բարձրագույն սպայական, ստացել այնտեղ, ապա նաեւ՝ ԽՍՀՄ այլ երկրներում, եւ 1991-92 թթ ՀՀ բարձրագույն իշխանության հրավերով եւ իր սեփական նախաձեռնությամբ է վերադարձել Հայաստան եւ մասնակցել պատերազմական գործողություններին։ Հայերեն բանավոր խոսքին նա տիրապետել է, իսկ գրավորի անհրաժեշտությունը, արդեն բանակային ներքին կառուցվածքով պայմանավորված, չի եղել»։

Պաշտպանը սա նորմալ եւ բնական է համարում։

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։