50 մլն դրամը, կներեք, բայց ես չեմ համարում, որ խոշոր գումար է. Վահե Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին փոխանցում կատարելու մասին
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե ՀակոբյանըFactor.am-ի հետ զրույցում նշեց, որ «City of smile»(Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամին փոխանցված 51 մլն դրամն այդքան էլ մեծ թիվ չէ:
Հիշեցնենք, որ այսօր հրապարակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամի նվիրատուների ցանկը, որտեղից պարզ է դառնում, որ ամենամեծ գումարը նվիրաբերել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն՝ 51 մլն դրամ:
«Կոմբինատի սոցիալական պարտավորությունների շրջանակներում ընդհանրապես խոշոր չի համարվում: 2019 թվականի բյուջեում մենք բարեգործության համար նախատեսել ենք 15 միլիոն դոլար կամ 7 միլիարդ 300 մլն դրամ: Այսինքն`50 մլն դրամը, կներեք, բայց ես չեմ համարում, որ խոշոր գումար է»,-Factor.am-ի հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը:
Նա հավաստիացրեց, որ նախկինում ևս ԶՊՄԿ-ի կողմից մեծ չափերի բարեգործություններ են կատարվել: Հստակեցնող հարցին՝ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարեգործական ծրագրերին ևս փոխանցվե՞լ է նման խոշոր գումար, Վահե Հակոբյանը պատասխանեց. «Մեզ համար միևնույն է, թե ով ինչ հիմնադրամ է ղեկավարում: Մենք փոխանցել ենք նախկին իշխանությունների ժամանակ, փոխանցում ենք հիմա և կփոխանցենք մյուս իշխանությունների ժամանակ: Մեզ համար անձերը բացարձակ նշանակություն չունեն»:
Factor.am-ը հետաքրքրվեց՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամից կամ իշխանության այլ ներկայացուցիչների կողմից եղե՞լ են ուղղակի կամ անուղղակի առաջարկներ կամ հորդորներ, որպեսզի կոմբինատը հիմնադրամին գումար փոխանցի։ Վահե Հակոբյանը վստահեցրեց, որ նման բան չի եղել․ «Բացարձակ, չի եղել ոչ մի մեսիջ»:
Վարչապետի հանձնարարականով նախորդ տարվա սեպտեմբերից ստուգումներ էին սկսվել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում՝ այդ թվում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում: Այստեղ ստուգումներն ավարտվել էին այս տարվա հունվարի 21-ին, բայց սենսացիոն որևէ բան չպարզվեց: Միակ ինտրիգն այն էր, որ ստուգումների ավարտի օրն աշխատանքից ազատվեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանը: Factor.am-ը Վահե Հակոբյանից հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է, որ, եթե Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 51 մլն դրամ չփոխանցեր վարչապետի տիկնոջ հիմնադրամին, ստուգումների արդյունքում «հետաքրքիր դեպքեր» բացահայտվեին: «Ստուգումները կավարտվեր այնպես, ինչպես որ հիմա ավարտվել է: Ե՛վ հարկային մասով, և՛ բնապահպանական: Այսինքն՝ Դուք ակնարկում եք, որ ես ասեմ՝ մենք գումար ենք տվել դրա դիմա՞ց, դա հիմարություն է»: Մեր ճշտող հարցին ի պատասխան Հակոբյանը նշեց, որ «Իմ քայլը» հիմնադրամին կոմբինատը որևէ գումար չի փոխանցել: Աննա Հակոբյանը հանդիպում էր ունեցել խոշոր հարկատուների հետ: Վահե Հակոբյանն այս թեմայի շուրջ ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից ներկայացուցիչ եղե՞լ է հանդիպմանը, թե՝ ոչ:
50 մլն դրամը, կներեք, բայց ես չեմ համարում, որ խոշոր գումար է. Վահե Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի ղեկավարած հիմնադրամին փոխանցում կատարելու մասին
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ խորհրդի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ «City of smile» (Ժպիտների քաղաք) բարեգործական հիմնադրամին փոխանցված 51 մլն դրամն այդքան էլ մեծ թիվ չէ: