Երևանում բախվել են կին վարորդների Mini Cooper-ն ու Mazda-ն. 5 վիրավորներից 2-ը երեխաներ են
Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 23-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Ժամը 13։40-ի սահմաններում Գյուլբենկյան և Վ. Համբարձումյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 34-ամյա Լաուրա Ղազարյանի վարած Mini Cooper մակնիշի 80 VQ 080 համարանիշի և 33-ամյա Սուսաննա Ոսկանյանի վարած Mazda մակնիշի 88 LA 882 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Ոսկանյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ, 41-ամյա Սյուզաննա Թովմասյանը, 17-ամյա Թամարա Թովմասյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով բուժօգնության են դիմել Էրեբունի բժշկական կենտրոն, իսկ 10-ամյա Լ. Հարոյանն ու 4-ամյա Ալեն Հարոյանը՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։