Ուրցաձորցիները նստացույցի կդիմեն, եթե Դավիթ Սանասարյանը ժամկետներ չասի
Ուրցաձորի բնակիչները չեն հաշտվում փետրվարի 18-ին կայացած համայնքի ընտրությունների արդյունքների հետ: Քիչ առաջ խոշորացված համայնքի բնակիչները հավաքվել են կառավարության շենքի դիմաց, որպեսզի մերժեն հինգերորդ անգամ վերընտրված համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանին:
Շուրջ 120–հոգանոց ցուցարարներին առաջնորդում է գյուղապետի պարտված թեկնածու Գևորգ Ավետիսյանը, ով ՏԻՄ ընտրություններին պարտվեց նախկին գյուղապետին՝ 911/750 ձայների հարաբերակցությամբ:
Հիշեցնենք՝ հեղափոխությունից հետո մերժելու ալիքը հասել էր Արարատի մարզի Ուրցաձոր համայնք: Խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ գյուղապետարանի դիմաց տևական ժամանակ խմբված՝ պահանջում էին Ռաֆիկ Անդրեասյանի հրաժարականը: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի միջամտությամբ բողոքի ակցիաներն ավարտվեցին, ու գյուղապետը հրաժարական տվեց: 9 ամիս աշխատեց ժամանակավոր պաշտոնակատար նշանակված մարզպետ Գարիկ Սարգսյանի հովանավորյալ Գևորգ Ավետիսյանը:
Այսօր էլ Գևորգ Ավետիսյանի կողմնակիցներն իրենց պահանջն ուղղում են Դավիթ Սանասարյանին:
168.am-ի հետ զրույցում ցուցարարներից Սերոբ Ավետիսյանն ասաց, որ իրենց համար «դեռ մութ է մնում Դավիթ Սանասարանի և Ռաֆիկ Անդրեասյանի միջև եղած պայմանավորվածությունները»:
«Դավիթ Սանասարյանն ինքն էլ անձամբ օրերս հարցազրույցներից մեկում հայտարարել է այդ մասին, որ իրենք պայմանավորվել են, բայց թե ինչի՞շուրջ, հանուն ինչի՞, այդպես էլ մութ մնաց: Դրա համար էլ եկել ենք ու հենց Դավիթ Սանասարյանից պահանջելու, որ դուրս գա, հանդիպի մեզ ու այսքան մարդու դիմաց կանգնած ժամկետներ խոստանա, թե երբ է, ի վերջո, կեղծիքով վերընտրված Ռաֆիկ Անդրեասյանի կատարած օրինազանցությունները ստուգելու»,- ասում է Սերոբ Ավետիսյանը:
Ուրցաձորցիները կառավարությունից պահանջում են դադարեցնել Ռաֆիկ Անդրեասյանի լիազորությունները, ստուգել իրենց կարծիքով՝ Ուրցաձոր համայնքի զարգացման հիմնադրամի յուրացումները, ապօրինի կերպով զավթած հողերի փաստաթղթերը, գյուղապետի որդու՝ 23-ամյա Դավիթ Անդրեասյանի անվամբ օտարած ահռելի տարածքների թղթաբանությունը:
Ցուցարարները մարտական են տրամադրված, նահանջի տեղ, ասում են, չկա, իսկ իրենց պահանջին չընդառաջելու դեպքում խոստանում են չհեռանալ տարածքից, նստացույցի են պատրաստվում:
«Այս պահին եղբայրս` Ուրցաձորի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը, վերևում է` համայնքի մի քանի բնակիչների հետ միասին բարձրացավ Կառավարության աշխատակազմ, եթե այնտեղից մեզ բավարարող պատասխան կամ խոստում չստացանք, ակցիան կարունակենք կառավարության դիմաց նստացույցով: Իսկ համայնքում շատ լարված մթնոլորտ է, ոչ մի երաշխիք չկա, որ արյունալի դեպք չի գրանցվի, ժողովուրդը մեղք են, չեն հանդուրժում 1400 ձայն դեմ քվեարկած թեկնածու Ռաֆիկ Անդրեասյանին»,- ասաց Սերոբ Ավետիսյանը:
Հիշեցնենք՝ փետրվարի 18-ին Արարատի մարզի Ուրցաձորի խոշորացված համայնքում առաջադրված 5 թեկնածուներից հաղթեց նախկինում 4 անգաՄ վերընտրված գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը: Գևորգ Ավետիսյանի կողմնակիցների համոզմամբ՝ ընտրությունների արդյունքները կեղծվել են հօգուտ Անդրեասյանի, կիրառվել են ընտրական հնարքներ, կաշառք, բացի այդ, համոզված են, որ համայնքում գրանցված, բայց տասնյակ տարիներ չբնակվող ընտրողները Ռաֆիկ Անդրեասյանի միջոցով եկել են մասնակցել՝ քվեարկել նրա օգտին: