Քաղաքապետարանի մոտ հավաքված ցուցարարները պահանջում են կենդանաբանական այգու տնօրենի հրաժարականը (տեսանյութ)
Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացնում քաղաքապետարանի մոտ։ Նրանք պահանջում են կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականը։
«Ռուբեն Խաչատրյանը նոր անցավ հեգնական ժպիտը դեմքին, մեզ ասաց, որ նույն տեմպով շարունակենք, ես մտածում եմ, որ քաղաքապետարանում ինքը հովանավորներ ունի, դա իր պահելաոճից։ Ինքը դերաասան է, իր դերասանական գործելաոճի մեջ մտած՝ շարունակում է, ինքը կենդանասպան է, կենդանիները սատկում են, չեն կարողանում բացատրել, ինչից են սատկել, ով պետք է պատասխան տա»,– ասաց ցուցարարներից մեկը։
Կենդանասերները եւ այգու աշխատակիցները կարծում են, որ կենդանաբանական այգու տնօրինությանը հարկավոր են ոչ թե կենդանիները, այլ տարածքը, այդ պատճառով էլ կենդանիներին սպանում են:
«Էդ գործընթացը լինում է տարածքի համար, այգին պետք է առանց կենդանիների, Ռուբեն Խաչատրյանը հայտարարեց՝ մոր և մանկան այգի է լինելու, փիղ, առյուծ պետք չեն, մենք ստորագրահավաք արինք, 70 հոգի, քաղաքապետարանից ցուցակը գնաց հետ: Սաֆարի՞ ենք սարքում, ինքը կարո՞ղ է սարքի, այգին նայում ենք, կենդանի չկա, կինոնկարահանման տարածք է»,-ասաց այգու նախկին աշխատակից Արմեն Խանամիրյանը։

Մանրամասն՝ news.am–ի տեսանյութում