Լրահոս

25.02.2019 13:09


Բողոքի ակցիա կառավարության դիմաց. պահանջում են վերադարձնել պարգևավճարները

Բողոքի ակցիա կառավարության դիմաց. պահանջում են վերադարձնել պարգևավճարները

Մի խումբ քաղաքացիներ այսօր՝ փետրվարի 25-ին, կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ պետական կառույցների աշխատակիցներին տրված պարգեւավճարները պետական բյուջե վերադարձնելու պահանջով։

Քաղաքացիները նաեւ ստորագրահավաք են կազմակերպել, մեկ շաբաթվա ընթացքում հավաքվել է 4000 ստորագրություն։

«Մենք եկել ենք մեր պարտականությունն իրականացնելու, մենք թույլ չենք տա, որ նախկին իշխանությունների հագով կարած օրենքներով պետական պաշտոնյաները իրենք գլուխները մտցնեն մեր պետբյուջե, կատարեն նույնը, ինչ նախորդները։ Այս մարդիկ 8-9 մլն պարգեւավճար են ստանում եւ ասում են՝ ականջդ կանչի Շմայս. օրենքի տառին համապատասխան ներխուժում են պետբյուջե»,–նշեց քաղաքացիներից մեկը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում բազմաթիվ քննարկումների առիթ են դարձել պետական տարբեր կառույցներում նախորդ տարվա վերջին տրված պարգեւավճարներն ու դրանց չափը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը