Լրահոս

25.02.2019 11:54


«Ակութ» ուսումնական կենտրոն երեխաները հաճախում են ոչ թե պարտադրաբար, այլ մեծ սիրով. Հռիփսիմե Ներսիսյան

«Ակութ» ուսումնական կենտրոն երեխաները հաճախում են ոչ թե պարտադրաբար, այլ մեծ սիրով.  Հռիփսիմե Ներսիսյան

Երեխաների դասապատրաստումը շատ ծնողների՝ հատկապես աշխատող մայրերի տնային հոգսերից է դարձել։ Խնդիրն ունի պարզ լուծում, որի անունը «Ակութ» ուսումնական կենտրոն է: Այստեղ փորձառու մանկավարժների օգնությամբ երեխաները սովորում են իրենց դասերը, դասապատրաստման պրոցեսն էլ վերածվում է սիրված գործընթացի։ Կենտրոնի մասին ավելի մանրամասն զրուցել ենք տնօրեն Հռիփսիմե Ներսիսյանի հետ:

53001533_253885518823448_4442736723855671296_n

-Ե՞րբ և ի՞նչ նպատակով է հիմնադրվել «Ակութ» ուսումնական կենտրոնը։

-«Ակութ» ուսումնական կենտրոնը գործում է 2018 թվականի սեպտեմբերի 17-ից և այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է ընդգրկել զգալի թվով աշակերտներ: Մանկավարժական փորձն ինձ թույլ է տալիս հասկանալ, որ երեխան հաճախ թերանում է այս կա այն առարկայի հարցում այն պատճառով, որ միայնակ դժվարանում է կատարել տնային հանձնարարությունները։ Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունի նաև նյութի մատուցման ձևը: Երբ նյութը թերի է մատուցվում կամ հեշտ ընկալելի չէ, երեխան այն չի կարողանում հեշտությամբ յուրացնել: Այս հարցում մեր կենտրոնն ունի իր հաղթաթուղթը. մեր փորձառու մանկավարժները դասապատրաստումներն անցկացնում են երեխաների համար ամենագրավիչ ու հետաքրքիր ձևով՝ հեշտացնելով յուրացվող նյութը: Ահա թե ինչու, երեխաներն «Ակութ» հաճախում են ոչ թե պարտադրաբար, այլ մեծ սիրով:

52792979_663173974099693_5838722621155311616_n53226269_358389921672771_8266366706700517376_n

-Ի՞նչ առարկաներ են դասավանդվում և ի՞նչ տարիքային խմբերի երեխաներ են հաճախում ուսումնական կենտրոն։

-«Ակութ» ուսումնական կենտրոնում այս պահին դասապատրաստումներն անցկացվում են 1-5-րդ դասարանի երեխաների հետ: Ունենք առարկայական, անհատական, խմբային և երկարօրյա խմբակներ: Բացի այդ, մեր կենտրոնում գործում են նաև շախմատի և նկարչության խմբակներ: Ունենք նաև 4-6 տարեկան երեխաների նախադպրոցական խումբ, որոնց լիարժեք պատրաստում ենք և ճանապարհ հարթում դեպի դպրոց: Կենտրոնում ուսուցանվում է 5 առարկա՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն, ես և շրջական: Դասապատրաստումներն անցկացվում են երկու հերթով: Առաջին հերթով սովորող երեխաները կարող են հաճախել դասապատրաստումներին կեսօրին ժամը 12:30-ից մինչև 18:00-ն, իսկ երկրորդ հերթով դպրոց հաճախող երեխաները՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն: Կենտրոնն ունի նաև հարմարավետ կահավորված հանգստի սենյակ, և ծնողների ցանկության դեպքում երեխաները կենտրոնում կարող են մնալ մինչև ժամը 18:30-ը, որտեղ նրանց հետ կզբաղվեն համապատասխան մասնագետներ:

52856776_398092920754831_3937849320912453632_n

-Ի՞նչ սկզբունքով է իրականացվում դասապատրաստումը:

-Մեր ուսուցչական կազմը համալրված է փորձառու մասնագետներով: Նրանց տարիների փորձը թույլ է տալիս դասապատրաստումներն անցկացնել երեխաների համար ամենահետաքրքիր և ամենամատչելի ձևով, ինչի շնորհիվ աշակերտները հեշտությամբ են յուրացնում մատուցվող նյութը: Դա է, որ ամենից շատն է գրավում երեխաներին և բերում «Ակութ»: Այստեղ նրանք ոչ միայն օրվա դասերն են անում, այլև կենտրոնի փորձառու մանկավարժներից ստանում են թեմային վերաբերող լրացուցիչ գիտելիքներ՝ընդլայնելով աշխարհայացքը:

52929457_2009117076060622_4661411921419829248_n53172694_379074086223076_4681155847424835584_n

-Դասապատրաստման կենտրոնները քիչ չեն, ինչո՞ւ ընտրել հենց «Ակութ»-ը, որո՞նք են Ձեր կենտրոնի առավելությունները:

Մեր կենտրոնի առավելություններից մեկը՝ բազմամյա մանկավարժական հարուստ փորձ ունեցող, հոգատար, բանիմաց մասնագետներն են, ովքեր հաճույքով են աշատում և հիրավի իրենց գործի նվիրյալներն են: «Ակութ»-ի մյուս առավելությունը՝ ջերմ, լուսավոր, հարմարավետ կահավորված դասասենյակներն են: Այստեղ ստեղծված են բոլոր հարամարվետ պայմանները որակյալ ու արդյունավետ ուսուցման համար:

53005025_2547582341922868_8898640644914806784_n

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ապագայից:

-Մենք նպատակ ունենք նաև ամռանը «Ակութ»-ում կազմակերպել հետաքրքիր, զվարճալի և ուսումնադաստիարակչական դասընթացներ՝ երեխաների հանգստի և ուսումնառության համար:

53110989_427873427951786_4594241867020763136_n

Աղբյուրը՝ yerevaklur.am

Այս խորագրի վերջին նյութերը