Կարծիք

25.02.2019 09:47


Հեղափոխական ստատուս

Հեղափոխական ստատուս

Հպարտ քաղաքացուն առաջարկում են գտնել եղունգ, որով նա պետք է իր գլուխը քորի։ Այնքան քորի, մինչև որ գլխում հաղթահարի աղքատությունը և ավելորդ հարցեր չտա կառավարությանը։

Ի դեպ, եթե քորելուց հետո հպարտ քաղաքացին ինքն իրեն հարցնի, թե ի՞նչ է արել ինքն իր համար, ապա կպարզի, որ մինչև հիմա իր համար ոչինչ չի արել, իսկ ինչ արել է՝ կառավարության համար է արել, ու դրանից հետո ավտոմատ կերպով կծագի՝ «Իսկ ի՞նչ է արել կառավարությունն ինձ համար» հեղափոխական հարցը և շատ անհարմար բան կստացվի։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը