Facebook-ում ես նոր մարդ եմ։ Հավանաբար այդ պատճառով ծանոթներս հիմնականում հեռախոսազանգերի միջոցով փորձեցին պարզել՝ արդյոք կատակ չե՞մ արել, գրելով, որ 2009-2018 թթ Հայաստան եկել և չի վերադարձել 100 163 զբոսաշրջիկ։ Ստիպված լրացուցիչ բացատրում եմ՝ պաշտոնական վիճակագրությունը, որ հրապարակված է Ազգային վիճակագրական ծառայության կայքում զբոսաշրջության տվյալներ հրապարակում է 2006-ից մինչև 2018թ ներառյալ։ Ըստ այդ պաշտոնական տեղեկատվության՝ 2006-2018թթ Հայաստան ժամանել է 12,410,830 զբոսաշրջիկ, բայց մեկնել է 12,216,884 զբոսաշրջիկ։ ԱՎԾ-ն իր հրապարակման «Մեթոդական պարզաբանում» բաժնում լուրջ-լուրջ բացատրում է, թե պետական որ հիմնարկությունների տվյալների հիման վրա է հավաքել այդ թվերը։ Ավելին՝ այստեղ նշված է, թե բացի պետբյուջեից ինչ դոնոր կազմակերպությունների ֆինանսավորման միջոցներով է հաշվարկվել ու հրապարակվել այս անհեթեթությունը։ Անհեթեթություն, որը պնդում է՝ վերջին 13 տարվա ընթացքում Հայաստանից չի մեկնել 193,946 զբոսաշրջիկ։
Հետաքրքիր է ԱՎԾ-ում գիտեն՝ որքան է Գյումրի և Վանաձոր քաղաքների բնակչությունը միասին վերցրած, ըստ իրենց անցկացրած մարդահամարի։ Եթե չգիտեն՝ անցած լինի։ Հիշաչար չլինենք։
Հայաստանից չի մեկնել 193,946 զբոսաշրջիկ
Կորած զբոսաշրջիկների թեմայով

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից