Քաղաքական

23.02.2019 17:00


Այսօր ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են․ Սերգեյ Կոպիրկին

Այսօր ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են․ Սերգեյ Կոպիրկին

Հայաստանում ՌԴ-ի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորում է բոլոր նրանց, որոնք ծառայություն են իրականացնում ՀՀ-ն ու ՌԴ անվտանգությունն ապահովելու համար։ Նա «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն սերտ գործընկերային հարաբերություններ, որը դարերի պատմություն ունի։

«ՌԴ ԶՈւ պատմությունն անքակտելի կապված է հայերի հետ, հայերը մեծ դեր են խաղացել ՌԴ ԶՈւ կայացման համար։ Այսօր մեր դաշնակցային հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանի անվտանգության երաշխիքն են։ Ինչպես գիտեք Հայաստանի Հանրապետությունում կա ռուսական 102-րդ ռազմաբազան, մեր սահմանապահները մասնակցում են հայկական սահմանների պաշտպանությանը, ինչն անկասկած ՌԴ-ի կողմից մեծ ներդրում է ՀՀ-ում։ Սա մեր երկրների եղբայրական հարաբերությունների արտացոլանք է, որը բնութագրում է մեր հազարամյա պատմությունը»,-ասաց նա։

Ինչ վերաբերում է ռազմական համագործակցության շրջանակներում իրականցվող ծրագրերին, ապա դեսպանը նշեց, որ դրանք կյանքի են կոչվում պարբերաբար: Ռուս զինվորականները ծառայություն են իրականացնում Հայաստանի իրենց գործընկերների հետ սերտ համագործակցությամբ:

Հիշեցնենք, որ Երևանի «Հաղթանակ» զբոսայգում նշվեց Հայրենիքի պաշտպանի օրը, որտեղ ՀՀ և ՌԴ ԶՈւ ներկայացուցիչները մասնակցությամբ միջոցառում տեղի ունեցավ և ավարտվեց հայ և ռուս զինծառայողների հանդիսավոր քայլերթով։

Այս խորագրի վերջին նյութերը