«Գարեջրային հեղաշրջում»․ Հիտլերի «դուխով» երթն ու մերօրյա մանիպուլյացիան
Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության պարագլուխ Ադոլֆ Հիտլերը 1923 թ․ նոյեմբերի 9-ին Մյունխենում պետական հեղաշրջման անհաջող փորձ է նախաձեռնում։
Առավոտյան ժամը 11-ին շուրջ երեք հազար նացիստներից բաղկացած ամբոխը շարժվում է դեպի քաղաքի կենտրոն: Մարիենպլացում նրանց ճանապարհը կտրում են շուրջ 100 ոստիկանները: Փոխհրաձգությունից զոհվում է 16 նացիստ։ Հիտլերն իրեն դրսևորում է որպես իսկական դուխով հեղափոխական՝ նախ բերանքսիվայր նետվում է գետնին, որպեսզի խուսափի իր ուղղությամբ եկող փամփուշտներից, ապա դիմում է փախուստի։
Հեղաշրջումն այսպիսով ճնշվում է: Հիտլերը հայտնաբերվում և բանտարկվում է:
Լանդսբերգյան բանտում Ադոլֆ Հիտլերը գրում է «Իմ պայքարը» գրքի մեծ մասը։
Իշխանությունը վերցնելուց հետո «Գարեջրային հեղաշրջումը» հռչակվում է ազգային հեղափոխություն։
1933-ից 1939 թթ․ ՆՍԳԲԿ-ն ամեն տարի նշում էր հեղաշրջման տարելիցը՝ Հիտլերի անմիջական մասնակցությամբ։
Հ․Գ․ Փոքրիկ տեղեկանք
Ըստ բրիտանական հետախուզության 1942 թ․ գաղտնի փաստաթղթերի՝ Ադոլֆ Հիտլերը տառապել է էպիլեպտիկ և պատրանքների դրսևորումներով։
Հոգեկան այդ շեղումներն ունեցող մարդը սկսում է հավատալ իր շուրթերից հնչած խոսքերին կամ գաղափարներին։ «Նա իրեն Աստված էր համարում, որի զոհաբերությունը կապահովեր համաշխարհային չարիքի դեմ հաղթանակը»,-հիշատակվում է գաղտնի փաստաթղթերում։
«Գարեջրային հեղաշրջում»․ Հիտլերի «դուխով» երթն ու մերօրյա մանիպուլյացիան
Գերմանիայի Նացիոնալ-սոցիալիստական աշխատավորական կուսակցության պարագլուխ Ադոլֆ Հիտլերը 1923 թ․ նոյեմբերի 9-ին Մյունխենում պետական հեղաշրջման անհաջող փորձ է նախաձեռնում։
Առավոտյան ժամը 11-ին շուրջ երեք հազար նացիստներից բաղկացած ամբոխը շարժվում է դեպի քաղաքի կենտրոն: Մարիենպլացում նրանց ճանապարհը կտրում են շուրջ 100 ոստիկանները: Փոխհրաձգությունից զոհվում է 16 նացիստ։ Հիտլերն իրեն դրսևորում է որպես իսկական դուխով հեղափոխական՝ նախ բերանքսիվայր նետվում է գետնին, որպեսզի խուսափի իր ուղղությամբ եկող փամփուշտներից, ապա դիմում է փախուստի։
Հեղաշրջումն այսպիսով ճնշվում է: Հիտլերը հայտնաբերվում և բանտարկվում է:
Լանդսբերգյան բանտում Ադոլֆ Հիտլերը գրում է «Իմ պայքարը» գրքի մեծ մասը։
Իշխանությունը վերցնելուց հետո «Գարեջրային հեղաշրջումը» հռչակվում է ազգային հեղափոխություն։
1933-ից 1939 թթ․ ՆՍԳԲԿ-ն ամեն տարի նշում էր հեղաշրջման տարելիցը՝ Հիտլերի անմիջական մասնակցությամբ։
Հ․Գ․ Փոքրիկ տեղեկանք
Ըստ բրիտանական հետախուզության 1942 թ․ գաղտնի փաստաթղթերի՝ Ադոլֆ Հիտլերը տառապել է էպիլեպտիկ և պատրանքների դրսևորումներով։
Հոգեկան այդ շեղումներն ունեցող մարդը սկսում է հավատալ իր շուրթերից հնչած խոսքերին կամ գաղափարներին։
«Նա իրեն Աստված էր համարում, որի զոհաբերությունը կապահովեր համաշխարհային չարիքի դեմ հաղթանակը»,-հիշատակվում է գաղտնի փաստաթղթերում։
Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից