Կարծիք

22.02.2019 23:16


Փաստորեն, 10 տարում Հայաստանում անհետ կորել է 100,163 զբոսաշրջիկ

Փաստորեն, 10 տարում Հայաստանում անհետ կորել է 100,163 զբոսաշրջիկ

Մինչև այսօր ես գիտեի, թե զբոսաշրջիկներին հաշվում են թվաբանության կանոններով։ Բայց այսօր պարզեցի, որ մեր վիճակագիրները զբոսաշրջիկներին հաշվում են Միջազգային զբոսաշրջության կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանությամբ։ Չհարցնեք՝ ինչ տարբերություն։

Ըստ մեր վիճակագիրների՝ վերջին 10 տարում (2009թ-ից մինչև 2018թ-ը ներառյալ) Հայաստան ժամանել է 10,995,862 զբոսաշրջիկ, բայց Հայաստանից մեկնել է ավելի քիչ՝ 10,895,699 զբոսաշրջիկ։ Փաստորեն, 10 տարում Հայաստանում անհետ կորել է 100,163 զբոսաշրջիկ։

Չեք հավատում՝ ստուգեք ինքներդ։ https://www.armstat.am/am/?nid=14

Ու մի զարմացեք, որ Հայաստանում ոչ մի չինովնիկ չկարողացավ զբոսաշրջության զարգացման հոդաբաշխ ծրագիր ներկայացնել։ Տվյալների նման բազան բացառում է տրամաբանությունը:

Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը