Հովիկ Աղազարյանը ազդարարեց Նիկոլ Փաշինյանի՞ «կուլակաթափության» ծրագիրը
Նիկոլ Փաշինյանի թիմը ունիկալ է (իր մասին դեռ չենք խոսում): Այնտեղ ոչ միայն կան թրաշամանուկներ ու հրաշամանուկներ, այլ նաև հրաշամեծեր:
Իշխող «Իմ քայլը» դաշինքի անդամ Հովիկ Աղազարյանը, հյուրընկալվելով «TV 5» հեռուստաընկերությունում, ուշագրավ ու, միևնույն ժամանակ, վտանգավոր միտք է հայտնել: Նա ասել է, որ Հայաստանի բոլոր մեծահարուստները պետք է ունեզրկվեն իրենց տնօրինածի 70 տոկոսի չափով:
Աղազարյանը չբացատրեց, թե այդ ինչպես և ինչու են հաշվել, որ պետք է ունեզրկումը լինի 70 տոկոսի չափով, և ամենակարևորը՝ ինչո՞ւ պետք է ունեզրկում տեղի ունենա, այն էլ՝ առանց դատ ու դատաստանի: Նա միայն ասեց, որ մոտավոր հաշվարկ է արել ու պարզել, որ խոշոր սեփականատերերի ունեցածի մոտ 70 տոկոսը մաքուր չէ, իսկ մնացած 30-ը՝ մաքուր (ի դեպ, ԱԺ-ում հակառակ տոկոսային համամասնությունն է. «Իմ քայլը» 70 տոկոս է վերցրել, իսկ մյուսները՝ 30):
«Իմ քայլի» եզակի տարիքով պատգամավորը, փաստորեն, 70/30 փայային հարաբերակցություն է առաջարկում՝ հօգուտ պետության (իսկ ոմանք դժգոհում էին Սաշիկի միֆական 50/50-ից): Դե, իսկ երբ քայլարածները ասում են «պետություն», նկատի ունեն Նիկոլ Փաշինյանին:
Թե ինչ կլինի Հայաստանի տնտեսության հետ Հովիկ Աղազարյանի՝ ոտքի վրա կատարած հաշվարկի ու նրա առաջարկած քայլերի արդյունքում, դժվար չէ հասկանալը: Թե ինչ կլինի մեր բանակի ու անվտանգության հետ, դա էլ հեշտությամբ կարելի է պատկերացնել:
Բոլշևիկյան «էքսպրոպրիատորների էքսպրոպրիացիա» հիշեցնող այդ «70/30» անունը կրող ցնդաբանությունը կյանքի կոչվելու դեպքում Թուրքիան ու Ադրբեջանը կարող են միացնել Հայաստանի ինքնաոչնչացման հետհաշվարկի ժամացույցը:
Այս պատմության մեջ մի բան է մնում հարցական՝ Աղազարյանը որպես «տան» խոսակցությունները բերանից թռցնո՞ղ է խոսել, ներկայացրել է իր անձնակա՞ն կարծիքը, թե՞ դա Նիկոլ Փաշինյանի մտածողությունն ու ծրագիրն են, և նա առայժմ խոսում է Աղազարյանի շուրթերով:

Հայկ Ուսունց