Քաղաքական

22.02.2019 16:41

«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից (տեսանյութ)

«Ռազմարդյունաբերություն» բառը հանվել է նախարարության անվանումից (տեսանյութ)

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ այսօր քննարկել է իրենց աշխատանքի տեսլականները, հետագա անելիքները:

«Մտահոգիչ ոչ մի հարց չկար, աշխատանքային քննարկում ունեցանք, ներկայացրեցի առաջնահերթությունները, թե ինչո՞վ պետք է զբաղվի նախարարությունը»,- aravot.am–ի փոխանցմամբ՝ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբ Արշակյանը`պատասխանելով հարցին`ի՞նչն էր իրեն մտահոգել, որ նախաձեռնել էր այս հանդիպումը: Պատգամավորների հետ հանդիպել-քննարկելու նախաձեռնությունը նախարարից է եկել:

Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ վերակազմավորվող նախարարության անվան մեջ «ռազմարդյունաբերություն» բառը չի մնացել:

Արդյոք որոշումը քաղաքակա՞ն է հարցին նա պատասխանեց. «Քաղաքական որոշումը ֆունկցիոնալ առումով այդ գերատեսչության ստեղծումն է, որն իրականացվում է: Ինչ վերաբերում է անվանը, դա ուղղակի աշխատանքային բնույթ է կրում եւ անվանման կրճատումը ֆունկցիոնալ առումով չի ազդում նախարարության աշխատանքի վրա»:

Օրեր առաջ նախարարությունում աշխատանքի մասին հայտարարություն էին տվել: Լրագրողները հետաքրքրվեցին` դիմողներ եղե՞լ են, ի՞նչ աշխատավարձ է առաջարկվում:

«Աշխատավարձը պետք է գերխնդիր չլինի: Իհարկե, պետք է ապահովենք նորմալ աշխատավարձ, բայց գերխնդիրը այս պահին միսիոներական լուրջ աշխատանք տանելն է»,- ասաց նա` հավելելով, որ 1600-ից ավելի դիմումներ են ստացել, առաջիկայում կսկսեն հարցազրույցների շարքը:

Այլ մանրամասները`aravot.am–ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։