Լրահոս

19.03.2010 15:38

«Ժառանգությունը» հանդիպել է Ռոբերտ Բոշ հիմնադրամի պատվիրակությանը

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը եւ քարտուղար Լարիսա Ալավերդյանը հանդիպեցին Ռոբերտ Բոշ հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Փաստահավաք առաքելություն իրականացնելու նպատակով' Բաքու, Թբիլիսի, ապա Երեւան են ժամանել գերմանական այդ հեղինակավոր հիմնադրամի կառավարման խորհրդի անդամ դոկտոր Ինգրիդ Համը,  կենտրոնական եւ հարավարեւելյան Եվրոպայի, ԱՊՀ-ի ու Չինաստանի միջազգային հարաբերությունների ծրագրի տնօրեն դոկտոր Մարկուս Լուքսը եւ աշխատակից դոկտոր Կարստեն Լենկը, պաշտոնաթող դեսպան դոկտոր Դիտեր Բոդենը: Հյուրերի խնդրանքով Ստյոպա Սաֆարյանը եւ Լարիսա Ալավերդյանը ներկայացրին «Ժառանգություն» կուսակցության գաղափարախոսությունը, գործունեությունը եւ պատկերացումները Հայաստանի ապագայի մասին: Հյուրերը հատկապես հետաքրքվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով, հայ-թուրքական հարաբերությունների եւ Հայաստանի ժողովրդավարացման հարցերով ու մարտահրավերներով: Սաֆարյանը եւ Ալավերդյանը վերահաստատեցին «Ժառանգություն» կուսակցության անփոփոխ դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչման, Հայաստանի ու Արցախի նկատմամբ թուրքական քաղաքականության ու նպատակների վերանայման, Ցեղասպանության ճանաչման, հարավկովկասյան երկրների լիարժեք ու խորքային ժողովրդավարացման ու ինքնակալությունների բացառման եւ այլնի մասին:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցություն

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։