«Ո՛չ հաստատում եմ, ո՛չ հերքում եմ». Արտակ Զեյնալյանը՝ Քոչարյանի հետ հանդիպման փորձի մասին (տեսանյութ)
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հարցին՝ որքանով են համապատասխանում իրականությանը տեղեկությունները, թե ինքը փորձել է հանդիպել կալանավորված Ռոբերտ Քոչարյանին, սակայն մերժում է ստացել, պատասխանել է.
«Եթե ես հայտնեմ, թե ինչու է նա մերժել, նշանակում է՝ ես արդեն համաձայնություն եմ տալիս փաստին, որ հանդիպել եմ կամ չեմ հանդիպել: Դա հրապարակման ենթակա չէ. քրեակատարողական հիմնարկները, այդ թվում՝ կալանավայրերը գտնվում են իմ ենթակայության տակ, եւ ես կարող եմ այցելել բոլորին, ծանոթանալ պայմաններին: Թե ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում եմ հանդիպել, դա հրապարակման ենթակա չէ»,-ասաց Զեյնալյանը:

7or.am